«Ռոստելեկոմը» կրթական ալիք է գործարկում. Hybrid Edu-ն կաջակցի հեռավար կրթությանը19 մարտի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ից «Ռոստելեկոմը»՝գործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ներկայացնում է նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu (ch 121), որը կհեռարձակվի ընկերության ՍՄԱՐԹ hեռուստատեսության միջոցով։ Ծրագիրն իրականացվում է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ։ Hybrid Edu հեռուստաալիքի ծրագիրը ներառում է հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ տեսանյութեր, որոնք հնարավոր է դիտել 7 օր catch-up-ի հնարավորությամբ։ Նրանց համար, ովքեր չեն դիտել եթերը կամ ցանկանում են ամրապնդել ուսումնական նյութերը, հեռուստաալիքի եթերում հեռարձակվող բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն նաև ՍՄԱՐԹ հեռուստատեսության Ֆիլմադարանի Սերիալներ բաժնի ուսուցողական հարթակում՝ ԿԳՄՍ առանձին ենթաբաժիններով: «Ուրախ ենք աջակցելու մեր երկրում հեռավար կրթության իրականացման այս կարևոր գործընթացին, որին միացել են ոլորտի լավագույն մասնագետներն ու ուսուցիչները։ Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է համախմբել ուժերը և ապահովել հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացների շարունակականությունը։ Կոչ ենք անում բոլորին օգտագործելու հեռավար կրթության յուրաքանչյուր գործիք՝ տեսակապեր, սոցիալական մեդիաների հարթակներ, էլեկտրոնային փոստեր և այլն՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու և դասապրոցեսների անընդհատությունն ապահովելու համար։ Ռստելեկոմն իր տեխնոլոգիական պատրաստվածությամբ ամբողջովին պատրաստ է սպասարկել ցանկացած տեսակի էլեկտրոնային ծառայություն, որը կիրառվում է կրթության և այլ ոլորտներում»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Յուրաքանչյուր օրվա դասացուցակ նախապես հրապարակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Տեսանյութերը պարբերաբար համալրվում են և տեղադրվում յութուբյան հատուկ ալիքում armeduchannel։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է նաև հեռավար ուուցման ռեսուրսների հարթակ՝ heravar.armedu.am, որտեղ հավաքված են հեռավար կրթության գործիքների հղումներ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա |