«Արարատ-Արմենիայի» արկածները` Եվրոպայում. «Խաղի մեջ» ֆիլմի պրեմիերա30 հունիսի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - 2019-ի ամռանը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» անմոռանալի զգացողություններ պարգևեց հայ ֆուտբոլասերին՝ հաղթահարելով 3 փուլ եվրագավաթներում և հասնելով որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ թիմին կես քայլ չբավարարեց Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու համար: Հայկական ֆուտբոլի համար այս աննախադեպ հաջողությունը, հաղթանակների էմոցիաներն ու հույզերը ընդմիշտ կմնան հայ երկրպագուների սրտում՝ շնորհիվ VNews Production-ի նկարահանած «Խաղի մեջ» վավերագրական ֆիլմի, որը միանգամայն այլ անկյունից է ներկայացնում թիմի եվրոպական արկածները: 1 ժամ 20 րոպե տևողությամբ ֆիլմի հիմքում ակումբի առօրյան է չափազանց լարված եվրագավաթային օրերին, երբ յուրաքանչյուր շաբաթ թիմը մտնում էր «Խաղի մեջ»՝ մրցակցելով եվրոպական տարբեր, մեծ ու փոքր ակումբների հետ՝ սկսած Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ից մինչև Ջիբրալթարյան «Լինքոլն» կիսապրոֆեսիոնալ ակումբը: Ակումբի ճանապարհը անցավ նաև հարևան Վրաստանով, որտեղ սկզբունքային դիմակայություն ծավալվեց չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ, իսկ վերջին ակորդը չափազանց դրամատիկ վերջաբանով՝ լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» հետ խաղն էր: Այս ամբողջ ընթացքում VNEWS-ի թիմը Արարատ-Արմենիայի հետ էր, ընդ որում՝ շատ մոտ, ստեղծագործական խմբին հնարավորություն էր տրվել նույնիսկ մտնել թիմի հանդերձարան և նկարահանել ամեն ինչ ամենալարված պահերին: Բացի սկզբունքային 8 հանդիպումից ֆիլմում տեղ են գտել նաև թիմի ֆուտբոլիստների ու մարզիչների պատմությունները, նրանց անցած ճանապարհը և դերակատարությունը: Հերոսների շարքում են հայ ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը, որը խփեց «Արարատ-Արմենիայի» պատմության առաջին գնդակը Չեմպիոնների լիգայում, ռուս ֆուտբոլիստներ Դմիտրի Աբակումովը և Անտոն Կոբյալկոն, որոնք 3 տարբեր ակումբում միմյանց հետ խաղալուց ու ընկերություն անելուց հետո արդեն հասուն տարիքում իրենց կարիերայում նոր, աննախադեպ արկածների մեջ են հայտնվում հայկական թիմի կազմում: Ֆիլմում առանձին տեղ է զբաղեցնում ճանաչված հայ մարզիչ Վարդան Մինասյանն իր մարզչական թիմով, ներկայացվում է նրանց աշխատանքի նրբությունները և ծավալը, նրանց ապրումներն ու զգացողությունները: «Խաղի մեջը» VNews Production-ի երկրորդ սպորտային ֆիլմն է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին ֆիլմից հետո: Ֆիլմի նկարահանմանն աջակցել է «Արարատ-Արմենիա» ակումբը, գլխավոր հովանավորը VBet ընկերությունն է: Ֆիլմի օնլայն պրեմիերան կկայանա հունիսի 30-ին, 21:00-ին Վիվառո նյուզի յութուբյան էջում: Ֆիլմը սուբտիտրերով հասանելի է լինելու նաև ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |