Տոնոյան․ Ապրիլյանի հետքերով նոր հրաժարականների մասին հնարավոր է խոսել միայն հանձնաժողովի աշխատանքից հետո

Տոնոյան․ Ապրիլյանի հետքերով նոր հրաժարականների մասին հնարավոր է խոսել միայն հանձնաժողովի աշխատանքից հետո

PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հնարավոր պաշտոնանկությունների մասին որոշում կկայացվի միայն հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին է հայտարարել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա նշել է, որ իրեն չեն հրավիրել հանձնաժողով, սակայն որոշակիորեն տեղեկացված է աշխատանքներից և ՊՆ-ն դեռևս տեղեկություններ է փոխանցում հանձնաժողովին:

Նրա խոսքով՝ դրանք բավարար են լինելու եզրակացություն անելու համար, իսկ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում «ցավոտ անակնկալներ» չեն լինի:

Տոնոյանը նշել է, որ մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռ 2016-ին սկսած նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանք են կատարել: ՊՆ ղեկավարի խոսքով՝ հնարավոր են քրեական գործեր, բայց այս փուլում այդ մասին տեղեկություններ չկան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---