Ռուսաստանի վարչապետ է նշանակվել Միխայիլ Միշուստինը

Ռուսաստանի վարչապետ է նշանակվել Միխայիլ Միշուստինը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Միշուստինին նշանակել է վարչապետի պաշտոնում՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչև այս Միշուստինը ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարն էր:

Մեկ այլ հրամանագրով Պուտինն ազատել է կառավարության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Դմիտրի Մեդվեդևին և նշանակել նրան ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ:

Ավելի վաղ Պետդուման հաստատել էր Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Կողմ էր քվեարկել 383 պատգամավոր, 41 պատգամավոր ձեռնպահ էր մնացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---