211652_close_icon
views-count1013 դիտում article-date 19:29 02-08-2019

Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 2-ին նախարարությունում տեղի ունեցավ Փրկարար ծառայության խորհրդակցություն, որը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Մասնակցում էին ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, տնօրենի տեղակալներ, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետեր: Պատասխանատուները փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Գեղարքունիքի մարզային վարչության պետը իր զեկույցում նշեց, որ Սևանում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի (՞Sevan Startup Summit 2019՞) մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում քննարկեցին ԱԻՆ աշխատակցի օրվան ընդառաջ տոնական շքերթին վերաբերող կազմակերպչական հարցեր: Գնդապետ Նահապետյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքները սկսում են օգոստոսի 5-ից: ՓԾ տնօրենը խոսեց նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Անդրադառնալով ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին` ՓԾ տնօրենը նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողականությունը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը: Հաշվետու ժամանակաշրջանում 911 ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնը սպասարկել է 24.045 զանգ, որից 1280-ը՝ արտակարգ դեպքերի, պատահարների, կենցաղային բնույթի, մարդկանց առողջությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի: Բեդրիխ Կոպեցկին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և առաջարկեց, անկախ այցի քաղաքավարական բնույթից, ձևավորել հստակ նպատակ և ձեռնամուխ լինել կոնկրետ գործերի: Նա նշեց, որ Չեխիան լուրջ փորձ ունի ջրհեղեղների հարցում և անհրաժեշտության դեպքում, կարող են օգտակար փորձ փոխանցել: Ծանոթ լինելով Հայաստանի ռելիեֆին՝ Բեդրիխ Կոպեցկին հիշատակեց չեխական «Տատրա» մեքենաները, որոնք հարմարեցված են լեռնային պայմաններին: Այն, ըստ դեսպանի, կարող է համարվել մրցունակ առաջարկ: Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ, կողմերը պայմանավորվեցին հանձնարարել մասնագետներին, փոխայցերի միջոցով ճշտել միմյանց հնարավորությունները և ղեկավարությանն առաջարկել գործնական լուծումներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր