Սիրիական բանակը գրավել է Դեր Զորի մոտի ռազմավարական բարձունքները

Սիրիական բանակը գրավել է Դեր Զորի մոտի ռազմավարական բարձունքները

PanARMENIAN.Net - Սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները հսկողության տակ են առել Դեր Զորի ավիաբազայի հարևանությամբ գտնվող ռազմավարական բարձունքները՝ Քարում լեռնաշղթայում:

Սեպտեմբերի 13-ին կառավարական զորքերն ավարտել են Սարդա բարձունքների ազատագրումը Քարումից դեպի արևմուտք: Այդպիսով, Սիրիայի բանակի հսկողության տակ են հայտնվել նաև նավթային դաշտերը Դեր Զորից դեպի հարավ-արևելք և նավթի վերամշակման գործարանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ազատագրելով Սարդայի և Քարումի բարձունքները՝ սիրիական բանակը հարթակ է նախապատրաստել հարձակման համար ավիաբազայից դեպի արևելք ուղղությամբ: Այդ ուղղությամբ է գտնվում Մեյադին և Դեր Զոր քաղաքները կապող ավտոմայրուղին, որն ԻՊ ահաբեկիչներն օգտագործում են որպես մատակարարման հիմնական ուղի:

ԻՊ ահաբեկիչները կատաղի դիմադրություն են ցուցաբերում: Սիրիական բանակի հրետանին իր հերթին կրակ է բացել ԻՊ կրակակետերի ուղղությամբ՝ ապահովելու համար բանակի առաջխաղացումը:

Սեպտեմբերի 5-ին սիրիական բանակի ջոկատներն ու դաշնային ուժերի մարտիկները ճեղքեցին ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների շրջափակումը Դեր Զորի հարավ-արևմտյան ուղղությամբ և հանդիպել են քաղաքի պաշտպանների հետ:

Դեր Զոր քաղաքն ու 2 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական օդանավակայանը շուրջ 3 տարի շրջափակված էին իսլամիստ գրոհայինների կողմից: Մի քանի ամիս առաջ ԻՊ գրոհայիններին հաջողվել էր խզել հաղորդակցությունը քաղաքում և օդանավակայանում գտնվող մարտիկների միջև, սակայն Դեր Զորը շարունակում էր պաշտպանությունն ու պարբերաբար գրոհում էր իսլամիստներին: Սնունդն ու զինամքերը պաշտպանները ստանում էին բացառապես օդով:

Ընթերցեք նաև.Արամ Ա. Դեր Զորի ազատագրումը կարևոր է հայության համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---