«Կոմերսանտ»․ Մոսկվայում ակնկալում են առնվազն 2 փաստաթղթի ստորագրում

«Կոմերսանտ»․ Մոսկվայում ակնկալում են առնվազն 2 փաստաթղթի ստորագրում

PanARMENIAN.Net - Ռուսական «Կոմերսանտ» թերթը, անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը, գրում է, որ գագաթնաժողովի ավարտին, համենայն դեպս` Մոսկվայում դա են ակնկալում, առնվազն 2 փաստաթուղթ պետք է ստորագրվի։

Ըստ պարբերականի տվյալների, դրանց համաձայնեցումն ընթացել է մայիսի 24-ի ամբողջ օրվա ընթացքում։ Խոսքը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող փաստաթղթի և Պուտինի, Փաշինյանի և Ալիևի թվով 5-րդ հայտարարության մասին է, որի վրա աշխատել են երկրների ԱԳՆ-ները։

«Մայիսի 23-ին Մոսկվայում հավաքվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը, որը հերթական անգամ փորձել է մեռյալ կետից շարժել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը՝ Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «կարել երկիրը» ՀՀ տարածքով կայուն լոգիստիկ կապ ապահովելով իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Փաստաթղթերի ընդունումը, որով 2020-ի աշնանից սկսած ձևակերպվում է ռուսական կողմի միջնորդությունը, թույլ է տալիս Մոսկվային խոսել իր կատարած աշխատանքի արդյունավետության մասին և ընդգծել իր դերը Հարավային Կովկասում՝ ԱՄՆ-ում բանակցություններից և Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպումից հետո ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել»,-ասվում է հոդվածում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---