211652_close_icon
views-count4792 դիտում article-date 19:18 29-09-2022

ՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել.Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ  տարբեր երկրներ, անգամ մեր դաշնակիցը, Հայաստանին զենք չմատակարարեն:

«Նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։

Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,-հայտարարել է Փաշինյանը:

Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն մի քանի հարց է ուղղել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին.

Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին  հայտարարեց, որ մեր դաշնակիցը, որը Ռուսաստանն է,  մեզ զենք չի վաճառում, ընդ որում, ակնարկեց, թե Ադրբեջանի ճնշմամբ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մեր դաշնակիցը մեզ զենք չի վաճառում.

Չգիտեմ, Փաշինյանին հարցրեք, նախկինում լավ էլ վաճառել է, մեծ հաճույքով, առանց փողի էլ տվել է, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել:

Այսինքն Փաշինյանն անհիմն հայտարարությո՞ւն է արել.

Չեմ կարող ասել:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր