Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում քննարկվել է Հայաստանի զեկույցը

Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 35-րդ նստաշրջանում քննարկվում է Հայաստանի 3-րդ պարբերական զեկույցը՝ Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները խոսել են տարբեր բնագավառներում մարդու իրավունքների բարելավմանն ուղղված գործողությունների մասին:

ՀՀ Կենտրոնական ընտրական հաձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խոսել է նոր Ընտրական օրենսգրքի, 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների ընթացքի և միջազգային կազմակերպությունների արձագանքի մասին:

«Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում նշվել է, որ ընտրություններն անցկացվել են բնակչության մեծ մասի վստահության պայմաններում և համապատասխանել են մարդու հիմնական իրավունքներին: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վիճակագրության համաձայն ՝ հարցվածների 74 տոկոսը լիովին կամ մասնակիորեն համաձայնել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն գործել է պրոֆեսիոնալ և թափանցիկ: Հարկ է նշել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչվել են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից: Հանրային վստահության բարձր մակարդակը ընտրական գործընթացը գնահատելու լավագույն ցուցիչն է»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանի պատվիրակության զեկույցներից հետո նիստին ներկա տարբեր երկրների ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր դիտարկումներն է արել՝ նշելով, թե որ ոլորտներում Հայաստանը աշխատանք ունի անելու: Երկրների մեծ մասի ներկայացուցիչները նկատել են տարբեր ոլորտներում Հայաստանի գրանցած դրական առաջընթացը և հիմնականում խորհուրդ են տվել մեծ ուշադրություն դարձնել կանանց իրավունքներին, ընտանեկան բռնությանը, կանանց դեմ բռնությանը, թրաֆիքինգին, գենդերային հավասարությանը, հաշմանդամություն ունեցող մարդկանց հասարակություն ինտեգրելուն, աղքատության դեմ պայքարին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի բարեփոխումներին և մի շարք այլ ոլորտների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում