Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում կապի ոլորտի հասույթը նվազել է 3.4%-ով

Հայաստանում կապի ոլորտի հասույթը նվազել է 3.4%-ով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կապի ոլորտի հասույթը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 129 մլրդ 753,6 մլն դրամ (ավելի քան 266 մլն 823,5 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 3.4%-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթի ծավալն 2019-ի առաջին տասնմեկ ամիսների համեմատ 7.4%-ով նվազելով՝ հասել է 2 մլրդ 139.8 մլն դրամի, հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 9.7%-ով և կազմել 9 մլրդ 776.2 մլն դրամ, իսկ հեռահաղորդակցության ոլորոտում՝ նվազել 2.7%-ով և կազմել 117 մլրդ 837.6 մլն դրամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]