Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց Ադրբեջանին. Օլիմպիադա

Շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց Ադրբեջանին. Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին տուրում հաղթեց Ադրբեջանի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց ադրբեջանցիների հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը: Միավորը կիսեցին Հրանտ Մելքումյանն ու Մանուէլ Պետրոսյանը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

Օլիմպիադայի ավարտին մնացել է մեկ տուր: Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը դեռևս առաջատարն է: Սակայն մյուս հավաքականների արդյունքները դեռևս հայտնի չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]