211652_close_icon
views-count7713 դիտում article-date 12:52 09-08-2018

Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը. ՈւՂԻՂ. Tert.am

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։ Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Հայկ Ալումյանը լրագրողներին որևէ մեկնաբանություն չտվեցին, իսկ մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանը Գլխավոր դատախազության՝ պատգամավորների անձնական երաշխավորագրերը մերժելու որոշման վերաբերյալ ասաց. «Մենք դատախազության որոշումը չենք ստացել, հետևաբար որևէ մեկնաբանություն չեմ կարող անել»։ Դռնփակ դատական նիստը շարունակվում է։ Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/09/Robert-Khocharyan/2762402]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր