News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիմնական պատճառը, թե ինչու են կանայք ամուսնալուծվում այն է, որ ամուսիները չեն ցանկանում փոխել իրենց վարքագիծը եւ հարաբերութուների պահպանման համար ջանքեր չեն գործադրում: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի  հետազոտողները, հաղորդում է Daily Mail-ը:
Կանայք ավելի ծանր են տանում տարիների ընացքում աճող լարվածությունը եւ այդ պատճառով տղամարդկանցից երկու անգամ ավելի շատ են դիմում ամուսնալուծության:
Գիտնականները 16 տարվա ընթացքում 355 զույգի են հետեւել: Յուրաքանչյուր զույգից մի քանի անգամ հարցազրույց են վերցրել՝ համատեղ կյանքի առաջին, երկրորդ, չորրորդ, յոթերորդ եւ 16-րդ տարում:
Պարզվել է, որ կանայք ավելի շատ են խոսել հարաբերություններում լարվածության մասին, քան տղամարդիկ:
Որոշ զույգերի տղամարդիկ գրեթե չեն դժգոհել հարաբերություններից:
Գիտնականները նշում են, որ 16 տարվա ուսումնասիրության ընթացքում այդ զույգերի 40 տոկոսն ամուսնալուծվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ