211652_close_icon
views-count21522 դիտում article-date 16:13 31-07-2017

Օգոստոսի 1-5-ը օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով. ՀՀ ԱԻՆ

[b]Ուշադրություն՝ օգոստոսի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:[/b] Հանրապետության տարածքում օգոստոսի 1-5 -ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 1-2 աստիճանով: [img]http://shamshyan.com/ups/images/0864717001501502897223809.jpg[/img] Երևան քաղաքում օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0567313001501502887302859.jpg[/img]

Նմանատիպ նյութեր