News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարել է Հայաստանի մարզերում ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացման մեկնարկի մասին։

2018 թ․ առաջին կեսի ընթացքում նախատեսված են բաժանորդային գծերի լիակատար արդիականացման աշխատանքներ՝ Վարդենիսում, Գորիսում եւ Ստեփանավանում։

«Անցած տարվա վերջում Beeline-ը տեղեկացրեց բջջային ցանցի ծավալուն արդիականացման աշխատանքների ավարտի մասին։ Այս տարի մենք շարունակում ենք բարելավել մեր ենթակառուցվացքները եւ սկսում ենք ֆիքսված ինտերնետից։ Նշեմ, որ այս ներդրումները՝ մեր ծառայությունների բարձր որակի գրավականն են», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Արդիականացման իրականացվելիք նախագիծն ենթադրում է տեխնիկական սարքավորումների փոփոխության հասանելիության` ցանցի գրեթե 100 բաշխիչ պահարաններում, նոր հեռահար ղեկավարվող պահարանների տեղադրում FTTC տեխնոլոգիայով, ինչպես նաեւ բաժանորդային ենթակառուցվածքների մասնակի փոխարինում։ Այդ ամենը թույլ կտա զգալիորեն բարելավել գործող բաժանորդներին տրամադրվող լայնաշերտ ծառայությունների որակն ու արագությունը եւ ընդլայնել ցանցի տարողունակությունը մեծ քանակությամբ նոր միացումներ ունենալու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լեւինը։

Նշենք, որ արդիականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա ֆիքսված լայնաշերտ ինտերնետի որակը Beeline-ի գործող տասնյակ հազարավոր բաժանորդների համար, իսկ ավելացված տարողունակությունը թույլ կտա Beeline-ի որակյալ ինտերնետը տրամադրել էլ ավելի մեծ թվով բաժանորդների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ