Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մենք շատ լավ բասկետբոլային մարզչական կազմ ունենք. Արա Պողոսյան  

Մենք շատ լավ բասկետբոլային մարզչական կազմ ունենք. Արա Պողոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը մեծ սպասելիքներ ունի NBA-ի երկարամյա մասնագետ Ռեքս Կալամյանից, ով սկսել է աշխատանքը ազգային ընտրանու հետ:

«Ռեքս Կալամյանը շատ լավ հասկանում է, որ հատկապես հայաստանցի բասկետբոլիստների համար մեծ նշանակություն ունի մասնակցությունը փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Առաջին անգամ է, որ հավաքականն այսքան բարձր մակարդակի մարզումներ է անցկացնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Վերջինս շեշտեց, որ հավաքականի կազմը դեռևս ամբողջական չէ: Թիմին դեռևս միանալու են Անդրե-Սփայթ Մկրտչյանը, Քրիս Ջոնսը:

«Մենք շատ լավ մարզչական կազմ ունենք, նախապատրաստական շրջանում Կալամյանի հետ հավաքականին օգնում է նաև «Ֆիլադելֆիա-76»-ի մարզչական շտաբից Պիտ Դոմինգեստը: Մինչ այդ Երևանում կայանալիք Sada Cup-ում մրցելու ենք Սիրիայի, Իրանի և «Թիմ ԱՄՆ»-ի հետ»,- ասաց նա:

Պողոսյանի խոսքով` փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հեշտ մրցակիցներ չկան, և լուրջ է պետք նախապատրաստվել:

Հայաստանի բասկետբոլի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաքի միջոցով նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք Sada Cup միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]