Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին միշտ ուրախացնում է անկեղծ լուսանկարներով և տեսանյութերով: Երգչուհին նաև սիրում է իր անձնական կյանքը կիսել երկրպագուների հետ: Այսպես, նա վերջերս Instagram-ի իր էջում սիրելիի հետ կրքոտ համբույրը պատկերող լուսանկար է հրապարակել:
Երկրպագուները հիացել են աստղի և նրա երկրորդ կեսի նուրբ լուսանկարով և բառացիորեն «հեղեղել» են Ջենիֆերին հաճոյախոսություններով:
«Սիրելիներ», «Հիանալի զույգ», «Թագավոր և թագուհի», «Սա հարսանիքի օ՞րն է», գրել են օգտատերերը մեկնաբանություններում: