Ֆրանսիայում նոր կորոնավիրուս է եղել դեռեւս դեկտեմբերին. Հայաստանում վարակն անցյալ տարվանից շրջանառվելու փաստ չկա

Գիտական sciencedirect ամսագրում տպագրված հետազոտության համաձայն՝ COVID-19-ի  համաճարակը Ֆրանսիայում սկսվել է ոչ թե 2020 թվականի հունվարի վերջին, ինչպես ենթադրվում էր մինչեւ վերջերս, այլ՝ 2019 թվականի դեկտեմբերին: Փարիզի հյուսիսում գտնվող մի հիվանդանոցում նախորդ տարեվերջին ախտորոշման համար վերցված 14 նմուշ կրկին հետազոտվել է: Պարզվել է, որ ասթմա եւ շաքարային դիաբետ ունեցող հիվանդներից մեկի մոտ առկա է եղել COVID-19-ը: Նա հոսպիտալացվել էր դեկտեմբերին՝ հազ, գլխացավ, տենդ ախտանիշներով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից արձագանքել են, որ դա, հնարավոր է, բացառիկ երեւույթ չէ, եւ տարբեր երկրներում կարող են հայտնաբերել վարակման ավելի վաղ դեպքեր: ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը ազգային առողջապահական ծառայություններին կոչ է արել կրկնակի ստուգել հիվանդության պատմությունները`վարակի տարածման մասին ավելի համապարփակ տվյալներ ունենալու համար: Կալիֆոռնիայում եւս խոսել են այն մասին, որ վարակակիրներ այստեղ եղել են նախկինում ենթադրվողից մոտ մեկ ամիս առաջ: Շվեդիայում Covid-19-ի՝ ավելի վաղ արձանագրման մասին զեկույց է ներկայացրել երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգելը: Նա ասել է, որ փորձագետներին պիտի չզարմացնեն տվյալները, որ Չինաստանից վերադարձողների մեջ շատ ավելի վաղ եղել են վարակի դեպքեր:

Այնուամենայնիվ, նշենք, որ ֆրանսիացի բժիշկները չեն կարողանում բացատրել, թե իրենց դիտարկած դեպքում՝ մարդն ինչպես կարող էր վարակվել: Հոսպիտալացումից առաջ նա չէր մեկնել արտասահման:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւս անդրադարձել է վարակը պաշտոնապես արձանագրվելուց ավելի վաղ տարածված լինելու հնարավորությանը եւ այն խոսակցություններին, թե մեր երկրում նոր կորոնավիրուսի դեպքեր եղել են դեռեւս դեկտեմբերին:

«Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին: Հաշվի առնելով հարցի կարևորությունը այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին: Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Հետևաբար մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաև համաճարակաբանական առումով»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

***

Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է COVID-19-ի բուժման համար առավել հաճախ կիրառվող Remdesivir դեղամիջոցի արդյունավետությունը: Deutsche Welle-ն նշել է՝ Էբոլայի դեմ պայքարի համար նախատեսված այս դեղամիջոցը, որ, ինչպես արդեն հայտնի է, արդյունավետ է SARS եւ MERS կորոնավիրուսների պաթոգենների դեմ պայքարում, հեռանկարում կարող է հաջողությամբ կիրառվել նոր կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում:

Այս դեղամիջոցը՝ հայտնի որպես GS-5734, առանձնապես գործուն չէր էբոլայի դեպքում, իսկ SARS- ի եւ MERS-CoV վիրուսների դեմ պայքարում ապացուցել է իր արդյունավետությունը: Եվ քանի որ նոր կորոնավիրուսը որոշակիորեն կապված է դրանց հետ, ապա դրա արդյունավետության հավանականությունը բարձր է համարվում: Remdesivir-ը մշակած Gilead Science ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է կորոնավիրուսների դեմ պայքարի համար անվճար տրամադրել 1.5 միլիոն դեղաչափ:

Այժմ դեղամիջոցի ներգործման ազդեցություններն են դիտարկում Չինաստանի, ԱՄՆ-ի,Գերմանիայի եւ այլ  երկրների գիտնականներ: Նախնական ուրախացնող արդյունքները վկայում են, որ դեղամիջոցը նվազեցնում է մահացության ցուցանիշները:

Քյոլնի համալսարանի պրոֆեսոր, Վարակիչ հիվանդությունների առաջատար մասնագետ Գերդ Ֆյուտենհաուերը, ով ղեկավարում է Գերմանիայում Remdesivir-ի օգտագործման վերաբերյալ կլինիկական ուսումնասիրությունը, կարծում է, որ արդյունքների հրապարակումից անմիջապես հետո դեղը կօգտագործվի COVID-19-ով հիվանդների բուժման համար: «Ծանր հիվանդների համար սա հույս է արագ ապաքինման եւ լիարժեք վերականգնման»,- ասել է պրոֆեսոր Ֆյուտենհաուերը:

Covid-19-ից մահացության ցուցանիշով այժմ Բրիտանիան առաջինն է Եվրոպայում. գրում է  The Guardian-ը:

Երկրի վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների համաձայն՝ երկրում մահացել է 32 հազար վարակակիր: Նշվում է, որ տեղաշարժի սահմանափակման խիստ միջոցառումների ձեռնարկումից առաջ երկիր մուտք էր գործել կորոնավիրուսով վարակված առնվազն 20 հազար մարդ, որոնցից միայն 300-ն է մեկուսացվել: Ըստ հաշվարկների՝ եկողները վարակել են եւս 50 հազար մարդու, հետո արդեն շղթան շարունակվել է:

Բրիտանիայի ներքին գործերի գրասենյակի տվյալներով՝ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ մարտի վերջ երկիր է ժամանել 18.1 միլիոն մարդ, այդ թվում՝ Covid-19-ից տուժած երկրներից, սակայն նրանք պատշաճ բժշկական ստուգումներ չեն անցել:

Հիվանդանոցների բուժանձնակազմի արհմիության նախագահ Կլաուդիա Պաոլոնին կոչ է արել հասարակական հետաքննություն անցկացնել եւ բացատրություն պահանջել կառավարությունից, թե ինչպես է կառավարությունը թույլ տվել, որ երկրում համավարակային իրադրությունը հասնի այս կետին:

Բրիտանիայի գլխավոր համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնը, ում առաջարկությամբ է կառավարությունը ձեռնարկել խստագույն միջոցառումներ, նշել է, որ մեղմ միջոցառումների պարագայում երկրում մահերի թիվը կարող էր հասնել մինչեւ 250 հազարի: Ըստ BBC-ի, նա, ի դեպ, հեռացել է կառավարությանն առընթեր գիտական խորհրդից, քանի որ ինքն էր խախտել այն կանոնները, որոնց անհրաժեշտության մասին հիմնավորումներ էր ներկայացրել, պնդել, որ ընդունվեն: Ըստ բրիտանական մամուլի՝ խիստ սահմանափակումների ընդունումից հետո նրան այցելել էր մի կին: Սոցցանցի իր էջում պրոֆեսորը գրել է, որ զղջում է հեռավորություն պահելու կանոնները խախտելու համար:

 

Տպել
1834 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր