Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ ստորագրման 5-ամյակին 
նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է փոխվարչապետի աշխատակազմից:

Փոխվարչապետն իր ելույթում ընդգծել է, որ համաձայնագիրը ստորագրումից ի վեր եղել է Կառավարության հիմնարար բարեփոխումների հենասյուներից մեկը՝ նպաստելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ներառական և մրցակցային տնտեսության ձևավորմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը:

«Մենք վստահ ենք, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը, քանի որ այն առնչվում է մեր պետության և մեր քաղաքացիների զարգացման համար անհրաժեշտ բոլոր առանցքային ուղղություններին: Հարկ է նշել, որ այս 5 տարիների ընթացքում Կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու փաստաթղթի պատշաճ և ժամանակին կիրարկումը: Գործընթացի համակարգման և մշտադիտարկման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ իմ գլխավորությամբ և մշակվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ամբողջական ճանապարհային քարտեզը»,-ասել է Գրիգորյանը:

Փոխվարչապետն առանձնացրել է մի քանի առանցքային ռազմավարություն, որոնք հաջողությամբ մշակվել և իրականացվում են CEPA-ի հետ համագործակցության շրջանակում: Դրանք են մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]