211652_close_icon
views-count1423 դիտում article-date 23:13 12-08-2022

TotoGaming-ին հովանավորչական ճանապարհը տարավ դեպի Գյումրի

TotoGaming-ը հովանավորչական ծրագրով Գյումրիում էր, որտեղ օգոստոսի 8-ից մինչև օգոստոսի 16-ը ընթանում է «Gyumri Open 2022» շախմատիմիջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում են շախմատի վարպետներ, գրոսմայստերներ, ովքեր ժամանելու են 10 երկրներից, այդ թվում՝Ռուսաստանից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, անգամ Ինդոնեզիայից և այլ վայրերից։

TotoGaming-ի հովանու ներքո անցկացվեցբլից՝ արագ շախմատի մրցաշար, որը կայացավ օգոստոսի 10-ին՝ ժամը 17։00-ին, «Օլիմպիկ» հյուրանոցում։ Մրցանակային ֆոնդը 500,000 դրամ էր, որը բաժանվեց սահմանված 7 մրցանակային և 1 անվանական տեղերի միջև (Լավագույն կին շախմատիստ)։Ընկերությունը հավելյալ 200,000 դրամ հովանավորչությամբ հոգաց նաև մրցավարների մասնակցությանև այլ կազմակերպչական հարցերի մասին։

Մրցաշարն անցավ թեժ մրցակցության պայմաններում, դա է փաստում նաև այն, որ Լավագույն կին շախմատիստ անվանակարգում հաղթեցին 2 մասնակից՝ հավաքելով հավասար միավորներ։ Նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ուժը սեռ չունի և արժանի պայքար տվեցին տղամարդկանց հետ մրցակցությունում ևս։

Ոգեշնչվելով նաև Հայաստանի շախմատի հավաքականի Օլիմպիադայում ունեցած հաջողություներով, TotoGaming-ը սիրով ընդունեց հովանավորչական առաջարկը՝ փորձելով խթանել այս սպորտաձևի հանդեպ ունեցած հետաքրքրության հետագա աճը և նոր շահագրգրվածություն առաջացնել սպորտաձևի սիրահարների համար։

Ի վերջո, բլից մրցաշարում փայլուն խաղով հանդես եկավ և հաղթող ճանաչվեց Բաբուջյան Լևոնը։

«Հայաստանում առկա սպորտային պոտենցիալի զարգացումը և ապագա չեմպիոնների կերտումը միշտ լինելու է ընկերության գործունեության առանցքում, արվելու է հնարավորը հպարտանալու շատ կադրեր ունենալու համար»,- զրույցում նշեց  TotoGaming ընկերության սպորտ պրոդուկտի զարգացման մարքեթինգի մասնագետ Հակոբ Գրիգորյանը։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր