Արցախում կորոնավիրուսի դեպք չկա, բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախաար Գրիգորի Մարտիրոսյան՝ հավելելով, որ Հայաստանի հետ սերտ կապի մեջ են, հատկապես առողջապահության նախարարության հետ:
«Հիմնականում կենտրոնացել ենք չորս ուղղությամբ: Բոլոր թեստերը ստացել ենք, խումբ գործուղեցինք ՀՀ առողջապահության նախարարություն, ովքեր կարճ վերապատրաստում անցան հայաստանում: Մեր ԱԳՆ սահմանփակեց Արցախ մուտքը, չեղարկեցինք մեր արտասահմանյան գործուղումները, փակեցին նաև Հայաստանից դեպի Արցախ մուտքը, որոշ սահմանափակումներով: Դա արվում է կորոնավիրուսը կանխարգելելու համար: Սահմանափակեցինք պետական մարմինների գործունեությունը, աշխատում ենք առցանց»: