News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

NEWS.am-ի տեղեկություններով, «Գորիս» ՔԿՀ-ում ազգային անվտանգության ծառայության և ՔԿՎ ծառայողների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական գործողություններն առնչություն ունեն թմրամիջոցների հայտնաբերման հետ:

Բացի, ՔԿՀ-ում կատարված խուզարկություններին, նույն ժամանակահատվածում խուզարկվել են նաեւ տարբեր քաղաքացիների տներ և թմրանյութերի գործով մարդիկ են ձերբակալվել: Մասնավորապես, խուզարկվել են նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երբորորդիների բնակարանները: Իրավապահները կապարակնքել են Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանի որդու՝ Էրիկի Mercedes S class 500 մակնիշի ավտոմեքենան:

«Գորիս» ՔԿՀ-ում հոկտեմբերի 31-ին գրանցված արտակարգ միջադեպի պատճառների մասին Ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Կարեն Թադևոսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ընդգծելով , այս պահին որևէ ավել բան չի կարող նշել՝ ելենելով նախնական քննության գաղտնիությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Shamshyan.com-ի, Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի եւ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների միջեւ առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին եւ կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։ Մասնավորապես՝ կալանավորներն այրել են անկողնային պարագաները և դրանք խցերից դուրս նետել, հարվածել դռներին, կոտրել կերակրադռնակները, վնասել են որոշ խցերի փականները:

«Ժողովուրդ» թերթն իր հերթին հայտնել էր, որ իր տեղեկություններով, այդ ստուգումներից հետո անհետացել է «Գորիս» ՔԿՀ-ի «զոն նայող» Կարոն:

Այս ամենի առնչությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հայտնել էր, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ կալանավորների կողմից ՔԿՀ-ում անկարգություններ հրահրվելու մի փորձ էր գրանցվել էր 2016 թվականին՝ «Նուբարաշեն»-ում, երբ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները փորձել էին խուզարկություն կատարել քրեական հեղինակություն համարվող անձանցից մեկի խցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ