Fastex-ը` DigiTec-ի գլխավոր հովանավոր. Ինչպես է ընթանում տարվա խոշորագույն իրադարձության առաջին օրը

Fastex-ը` DigiTec-ի գլխավոր հովանավոր. Ինչպես է ընթանում տարվա խոշորագույն իրադարձության առաջին օրը

PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը Երևանում անցկացվում է DigiTec ամենամյա տեխնոլոգիական միջոցառումը, որին մասնակից և հովանավոր է նաև Fastex էկոհամակարգը: Միջոցառման առաջին օրն անցնում է բավականին ակտիվ և հագեցած, և այցելուների հոսքը մշտապես շարունակվում է դեպի Fastex-ի տաղավար:

Որպես Web3 տեխնոլոգիական լուծումներ առաջարկող էկոհամակարգ՝ Fastex-ը ներկայանում է իր բոլոր պրոդուկտներով: AKNEYE քանդակների հավաքածուն արդեն իսկ հասցրել է գրավել շատերի ուշադրությունն իր՝ նմանը չունեցող նմուշներով, որոնց NFT տարբերակները հասանելի են ftNFT առևտրային հարթակում: Այցելուները շարունակում են մոտենալ Fastex տաղավար՝ ծանոթանալու Fastex Chain նորարարական բլոկչեյն հարթակում վավերացնող դառնալու հնարավորությանը՝ ստանալով իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Ի դեպ, իր հիմնական տաղավարից բացի՝ Fastex-ը ներկայացնում է AKNEYE հավաքածուի այլ նմուշներ միջոցառման ընդհանուր սրահի տարբեր հատվածներում՝ ընձեռելով բոլորին այս բացառիկ նմուշները տեսնելու հնարավորությունը:

Միջոցառումը կշարունակվի ևս 2 օր, իսկ Fastex-ի տաղավարում այցելուներին սպասում են նորարարական լուծումներ, բլոկչեյնին միանալու և վավերացնողի կարգավիճակ ստանալու հնարավորություն և տեխնոլոգիական աշխարհի բազմաթիվ այլ նորություններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---