211652_close_icon
views-count1158 դիտում article-date 15:07 03-08-2021

Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին

Օգոստոսի 3-ին  ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն  ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում: Տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել 90-ականներին ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը:

Խորհրդարանի նախագահը  ներկայացրել  է 2020թ  44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի քաղաքական ուժերի գործունեությունը,  անդրադարձել հետպատերազմյան ժամանակածին օրենքների նախագծերի քննարկմանն ու ընդունմանը, աջակցության կյանքի կոչված ծրագրերին:

Ալբերտ Անդրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և  քննարկել հետագա անելիքները:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Նմանատիպ նյութեր