1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ծովազարդի միջնակարգ դպրոցում հերոսների անունները կկրեն երեք  դասասենյակներ  

Ծովազարդի միջնակարգ դպրոցում հերոսների անունները կկրեն երեք  դասասենյակներ

 

 ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի Ծովազարդ համայնքի միջնակարգ դպրոցում անցկացվեց  ցերեկույթ՝ նվիրված  նշված դպրոցի  նախկին սաներ,  ժամկետային զինծառայողներ, Արցախյան 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված Գևորգ Գալոյանին, Էրիկ Ավանեսյանին եւ կամավոր ռազմաճակատ մեկնած   Շահեն Ղարիբյանի հիշատակին:  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝   դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչվեց Էրիկ Ավանեսյանի, իսկ մնացած երկու դասասենյակները, որտեղ  սովորել եւ ավարտել էին  Գեւորգ Գալոյանը եւ Շահեն Ղարիբյանը, նրանց  անուններով: Դասասենյակները հիմնովին նորոգվել էին  արտերկրում բնակվող ծովազարդցիների  աջակցությամբ: Յուրաքանչյուր դասասենյակում ստեղծվել էր մի փոքրիկ անկյուն, որտեղ տեղադրվել էին հերոսների անձնական իրերից եւ լուսանկարներից:

Հուշ-ցերեկույթին գրական-երաժշտական ծրագրով հանդես եկան դպրոցի բարձր դասարանների սաները: Հնչեցին հիշատակի, խոնարհումի, երախտագիտության խոսքեր, ներկայացվեցին դրվագներ հերոսացած տղաների կյանքից: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Ծովազարդ համայնքի  ղեկավար Արամայիս Ենգոյանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, մանկավարժներ, հերոսների ծնողներն ու հարազատները:

«Կարծես մեր հողն ու ջուրը չուներ նոր հերոսների կարիք, սակայն մենք այդ վերստին պատերազմական օրերին կրկին անգամ համոզվեցինք,  որ մեր ազգը շատ ու շատ նվիրյալ զավակների կարիք ունի: Նրանց թափած արյամբ մենք պետք է առաջ նայենք եւ ուղղենք մեր մեջքը: Մենք պարտք ունենք՝ խոնարհվելու այդ հերոսների առջեւ, աղոթելու նրանց համար եւ ամեն մի ողբացող ծնողի առջև մենք պետք է խոնարհում ու հարգանք բերենք»,- նշեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ  Տեր Նշան քահանա Սարգսյանը:

 «Դասասենյակները, որոնք  այսուհետ  կրելու են մեր հերոս տղաների անունները, լուսատու  փարոս կլինեն մեր սերունդների համար: Այստեղ կրթվող յուրաքանչյուր աշակերտ պետք է լավ սերտի հերոսության  դասը, հայրենասեր քաջորդիների սխրանքը պետք է  հարատեւ դաս լինի նրանց համար: Շնորհակալություն այս նախաձեռնության համար»,- նշեց  մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]