Քաղաքական 13:31 14/06/2022 Հայաստան

«Հենակետ». Հայաստանը շրջապատող տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հակիրճ հրապարակել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները.

Չինաստան

• Չինաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՝ ռազմական բազաների կառուցման հաշվին։ «The Washington Post» պարբերականի տեղեկություններով՝ Պեկինը նման օբյեկտ է տեղադրել Կամբոջայում։ Երկու կողմերն էլ չեն հրապարակում ռազմաբազայի կառուցման փաստը։

• Չինացի զինվորականները նոր, տարբեր նշանակության ռոբոտացված լիցքավորվող համալիրներ են ցուցադրել։

• Չինաստանի Հուբեյ նահանգում J-17 կործանիչի՝ բնակելի տների վրա ընկնելու հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:

• Չինաստանի ազգային ազատագրական բանակը հերթական զորավարժություններն է անցկացնում «Թայվանի վերադարձը հայրենիք» խորագրով՝ մշակելով տարբեր սցենարներ։ Ծովային վարժանքների շրջանակներում չինացի ծովային հետևակները քաղաքացիական նավերն օգտագործել են թշնամու ափ գաղտնի մոտենալու և գրավելու համար։

• Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ Սինգապուրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Պեկինն առանց վարանելու պատերազմ կսկսի, եթե Թայվանը հայտարարի անկախության մասին:

• Չինաստանը հերքել է Հարավչինական ծովը ռազմականացնելու մասին ԱՄՆ պնդումները։ Մասնավորապես՝ ՉԺՀ Կենտրոնական ռազմական հանձնաժողովի միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չժան Չժենժուն նշել է, որ Հարավչինական ծովի օդային տարածքում այլ երկրների օդանավերը «ոչ պրոֆեսիոնալ կերպով և հաճախակի որսալու» մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նշել է, որ այն տարածքը, որտեղ իրադարձությունը տեղի է ունեցել չինական Սիշա և Նաշա կղզիների օդային տարածքն է, ո՛չ թե ԱՄՆ դաշնակիցների, և Չինաստանը պարտավոր է՝ իր ինքնիշխանությունն ու անվտանգային շահերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ պատասխան քայլեր ձեռնարկի:

Նշենք, որ Ավստրալիան նույնպես Չինաստանին մեղադրել է հարավչինական ծովում իր օդանավի անձնակազմի համար վտանգներ ստեղծելու մեջ։

• ԱՄՆ-ը մտահոգված է Հնդկաստանի հետ սահմանին Չինաստանի ռազմական նոր ենթակառուցվածքների կառուցմամբ։ «Ես կարծում եմ, որ Չինաստանի ակտիվության մակարդակը ապշեցուցիչ է։  Այն ենթակառուցվածքների մի մասը, որոնք ստեղծվել են չինական բանակի կողմից արևմտյան սահմանի մոտ, մտահոգիչ է։ Մենք պետք է ամրապնդենք հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ որպես հակակշիռ Չինաստանի գործունեությանը։ Մենք պետք է միասին աշխատենք»,- ասել է Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ բանակի հրամանատար, գեներալ Չարլզ Ֆլինը։

• ԱՄՆ-ը շարունակում է ապակայունացնել իրավիճակը Թայվանի նեղուցում և նպաստել տարածաշրջանի ռազմականացմանը՝ քողարկվելով Վաշինգտոնի «մեկ Չինաստան» սկզբունքին հետևելու խաղաղության հայտարարություններով։ Հայտարարել է Չինաստանի ԱԳՆ  ներկայացուցիչ Վան Վենբինը։

• Բացվել է Ռուսաստանի ու Չինաստանի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը։ Ամուր գետի վրայով Բլագովեշչենսկ (Ռուսաստան) – Հեյհե (Չինաստան) միջազգային ավտոմոբիլային կամրջով բեռնատարների երթևեկությունն արդեն սկսվել է։

Թուրքիա

• Թուրքիայում հունիսի 20-28-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնք կանցկացվեն «Anatolian Eagle 2022» միջազգային ուսումնական դասընթացի հետ համատեղ, որն ուսուցման եզակի հնարավորություն է ընձեռում՝ օդային օպերացիաների իրականացման համատեքստում:

• Baykar Teknoloji-ի տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը սոցցանցերում տեղադրել է Bayraktar Kızılelma անօդաչու ռազմական ինքնաթիռի առաջին նկարները։ Bayraktar Kızılelma անօդաչու ռազմական ինքնաթիռները կկարողանան օդ բարձրանալ կարճ թռիչքուղի ունեցող նավերից, այդ թվում՝ Թուրքիայի ռազմածովային նավատորմի դրոշակակիր TCG Anadolu-ից։ Այս հատկանիշը Bayraktar Kızılelma-ն արտասահմանյան գործողությունների համար արդյունավետ գործիք կդարձնի:

• Իսպանիան «Patriot» հակօդային ու հակահրթիռային պաշտպանության մարտկոց է ուղարկել Թուրքիա: Ըստ թուրքական աղբյուրի՝ ենթադրվում է, որ այդ մարտկոցն Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված իսպանական «Patriot»-ի մարտկոցին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար է ուղարկվել: Սակայն նկարներից պարզ է դարձել, որ ուղարկված մարտկոցի կազմում առկա է նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

• Ստոլտենբերգն այցելել է Ֆինլանդիա և Շվեդիա՝ արագացնելու Թուրքիայի պահանջների բավարարումը։ Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Թուրքիան կենսական դաշնակից է, որը շատ առումներով առանցքային դեր է խաղում, ուստի ջանեքեր են գործադրվում լուծելու նրա օրինական մտահոգոությունները։

• Անկարան նախկինի նման չի համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետ։ Հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո։

• Թուրքիան և Հունաստանը իրենց երկրների բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների միջոցով շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել: «Մենք Հունաստանին կոչ ենք անում դադարեցնել ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումը և գործել միջազգային պայմանագրերին համապատասխան: Ես կատակ չեմ անում, ես լուրջ եմ ասում»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ  Էրդողանը: Իսկ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը իր հերթին Հունաստանի և Թուրքիայի  միջև առկա  լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։ «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք համաձայնության ենք եկել, որ մի կողմը մյուսին հրահրող քայլեր չի անի»,-ասել է նա և հավելել, որ պայմանավորվածությունը խախտող կողմը Թուրքիան է:

• Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիպրոսի կարգավորման բանակցություններն այժմ հնարավոր են կղզում երկու ինքնիշխան պետությունների գոյության ճանաչման սկզբունքի հիման վրա։

• Թուրքիայի «Պահպանողական վերելք» կուսակցության նախագահ, գործարար Ահմեթ Յըլմազն առաջարկել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմական պայմանագիր կնքել և դաշինք կազմել:

Իրան

• Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։

• Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան հայտարարել են, որ դատապարտում են իրանական միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը։

• Իրանն արագացրել է նոր սերունդի ցենտրիֆուգների արտադրությունն ու տեղակայումն ուրանի հարստացման համար: Դրանց տեղակայումը և միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի հսկման տեսախցիկների անջատումը Թեհրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևին դեմ լինելու շարքից են: Մոսկվան չի պաշտպանի Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը։ Հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

• Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու ներկայացուցիչներ, որոնք զբաղվում էին աթս-երի, հրթիռների և արբանյակների մշակմամբ, օրերս զոհվել են ավտովթարի հետևանքով։

• Իրանի խորհրդարանի (մեջլիս) Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի մամուլի խոսնակ Աբբասզադե Մեշքինին ասել է, որ օրենսդիրները կքննարկեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) Իրանի անդամակցությունը հնարավորինս շուտ կասեցնելու հարցը։

Իրաք

• Իրաքի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Անբար նահանգում գտնվող մի քանի թիրախների, որտեղ թաքնվում էին ԻՊ ահաբեկիչները։

• Իրաքի հյուսիսում անցկացվող «Ճանկ-փական» գործողության շրջանակներում, Քրդական բանվորական կուսակցության անջատողական անդամների կողմից արձակված կրակի արդյունքում կա մեկ զոհ։

• ԱՄՆ պետդեպարտամենտը «Ալ Ջազիրա»-ին փոխանցել է, որ տեղեկություն է ստացել Էրբիլում անօդաչու սարքի միջոցով հնարավոր հարձակման մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իրաքի Քուրդիստանում անհայտ անձինք հարձակվել են Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության վրա Դրոն Կամիկաձեի միջոցով։ Արդյունքում տուժել է 3 մարդ և նյութական վնաս է պատճառվել։

Սիրիա

• Իսրայելի ՌՕՈւ մարտական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Դամասկոսի շրջանում գտնվող թիրախներին։

• Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության ակտիվ փուլը դեռ չի սկսվել։ Չնայած դրան թուրքական աղբյուրները հայտնում են, որ ակտիվ գործողությունները հնրավոր է սկսվեն ընթացիկ շաբաթվա մեջ։ Սիրիական ազգային բանակում բոլոր ստորաբաժանումները բերված են բարձր մարտական պատրաստության վիճակի։

• Հունիսի 6-ին, ժամը 23։18-ին, Իսրայելի ՌՕՈՒ մարտական ինքնաթիռները Գոլանի բարձունքների շրջանից հարվածել են Դամասկոսի շրջանում գտնվող օբյեկտներին։ Թիրախներից մեկը լիբանանյան ռազմականացված «Հըզբոլլահ» խմբավորման զինամթերքի պահեստն է եղել։ Սիրիական ՀՕՊ ուժերին հաջողվել է օդում խփել 8 իսրայելական հրթիռ։

• Սիրիական ՄիԳ-29 և ՄիԳ-23 կործանիչների անձնակազմերը ռուս գործընկերների հետ իրականացրել են օդային թիրախների խոցում և համատեղ պարեկություն Գոլանի բարձունքների մոտ:

• Թուրքական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է քրդական զինված կազմավորումների դիրքերը Սամուկա, Ալ Վահիա և Ումմ էլ Քուրա գյուղերի մերձակայքում ՝ Հալեպ քաղաքից դեպի հյուսիս։

• Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումները Դեյր էզ Զոր նահանգի արևելյան մասում գտնվող «Կոնոկո» գազային գործարանի շրջանում սկսել են ծանր տեխնիկայի և սարքավորումների տեղափոխումը Քոբանիում գտնվող Այն-էլ-Արաբ քաղաքի բազա:

• Սիրիայի արաբական բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Մանբիջա շրջան, որտեղ սպասվում է Թուրքիայի զինված ուժերի հարվածներից մեկը առաջիկա ռազմական գործողության շրջանակներում:

• Ռուսական ավիացիան ուժեղացնում է Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Կամիշլի քաղաքի մերձակա օդային պարեկությունը՝ տարածաշրջանում Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողության նախաշեմին:

• Իսրայելական տանկերը ոչնչացրել են սիրիական ավանպոստը Գոլանի բարձունքների ապառազմականացված գոտում։

• Թուրքական անօդաչուները օդից հարված են հասցրել քրդական զինված կազմավորումների տեղակայման վայրին Ալ Մայսալուն քաղաքի Ալ Քամիշլի շրջանում։

• Հունիսի 10-ի վաղ առավոտյան Իսրայելի ՌՕՈւ-ն մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսից հարավ գտնվող օբյեկտներին, վնասվել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի թռիչքուղին։ Ժամանակավորապես դադարեցվել են օդանավակայանի ելքային և մուտքայն թռիչքները։ 

• Տեղի աղբյուրները հրապարակել են Թուրքիայի ԶՈՒ շարասյան մուտքը Այազազ քաղաք։

• Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Անկարան կարող է Սիրիայի հյուսիսում սպասվող գործողության ընթացքում գործի դնել 25-ից մինչև 50 հազար զինվորական և իր վերահսկողության տակ գտնվող մինչև 5000 գրոհայիններ:

• Թուրք զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայի Հալեպ նահանգի՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվող հեռահաղորդակցային աշտարակին, այն շարքից դուրս է եկել։

Իսրայել

• Իսրայելի պաշտպանության բանակի ԳՇ պետ Ավիվ Կոխավին առաջին անգամ թույլատրել է կանանց և տղամարդկանց ծառայության համատեղ անցկացումը հետևակային ստորաբաժանումներում։ Հաջորդ տարվա վերջին պլանավորվում է կանանց ընդգրկել նաև հատուկ ջոկատայինների կազմում։

• Իսրայելցի մասնագետները հայտարարել են հինգերորդ սերնդի F-35I Adir կործանիչների մարտական կիրառման ոլորտում բեկում մտցնելու մասին: «Անտեսանելիները»-ը այժմ կարող է հասնել Իրանի տարածք առանց օդում վերալիցքավորման։ Նշվում է նաև, որ կործանիչի ներքին հատվածամասերում հաջողվել է «տեղավորել» հզորագույն կառավարվող ռազմամթերք՝ գրեթե մեկ տոննա քաշով:

• Իսրայելական «Rafael» ընկերությունը ներկայացրել է 6-րդ սերնդի «Spike-NLOS» կառավարվող հրթիռներ։ Նորացված հրթիռի արձակման հեռահարությունը 50 կմ է ուղղաթիռից և 32 կմ՝ վերգետնյա արձակման կայանքից: Վերջին սերնդի Spike-ի տարբերությունն այն է, որ հրթիռը օդային կրիչից մեկնարկից հետո կարող է անցնել օպերատորի կառավարման ներքո և տեղեկատվություն ստանալ ԱԹՍ-ից կամ ցանկացած այլ թռչող սարքից, որն օգնում է օպերատորին ընտրել առաջնահերթ թիրախը բազմաթիվ օբյեկտների մեջ:

• Իսրայելը Իրանին հետևելու համար ռադիոլոկացիոն կայաններ և այլ սարքավորումներ է տեղակայել Մերձավոր Արևելքի մի քանի երկրների տարածքում, որոնց թվում են ԱՄԷ-ն և Բահրեյնը:

• Իսրայելի հատուկ ծառայությունները հայտնում են Ստամբուլում իսրայելցի զբոսաշրջիկների համար Իրանի կողմից անմիջական սպառնալիքի մասին։ Իսրայելի հատուկ ծառայությունները թուրք գործընկերների հետ համատեղ կանխել են Թուրքիայի տարածքում իսրայելցի քաղաքացիների դեմ իրականացված ահաբեկչությունը։ Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում շտապ լքել Թուրքիան իրանական հատուկ ծառայությունների կողմից անմիջական սպառնալիքի պատճառով։

• Իսրայելական հատուկ ծառայությունների աշխատակիցները զանգահարել են անմիջապես մի քանի զբոսաշրջիկների, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում, և արգելել են նրանց վերադառնալ իրենց հյուրանոցներ ՝ նրանց առևանգման անմիջական սպառնալիքի առկայության պատճառով: Այս պահին իրանական հետախուզության պոտենցիալ թիրախներն արդեն վերադարձել են Իսրայել։

Աֆղանստան

• Ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի խմբաքանակը, որն անցյալ տարվա օգոստոսին Իրան Էր ուղարկվել Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի վարչակարգի անկման շրջանում, վերադարձվել Է Աֆղանստան:

• Թալիբներին հաջողվել է վերականգնել և օդ բարձրացնել չհրապարակված քանակի ԱՆ-32Բ ռազմափոխադող ինքնաթիռներ:

• Աֆղանստանի միանգամից երեք նահանգներում հարձակման են ենթարկվել «Թալիբան»-ի ուժերը։

Մոլդովա / Մերձդնեստր

• Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ պատրաստվում է Մոլդովայի ռազմական և քաղաքական միացումը Ռումինիային և ՆԱՏՕ-ին։

• Եվրախորհրդարանում ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարներին կոչ են արել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ համապատասխան որոշում ընդունելով հունիսի 23-24-ի գագաթնաժողովում։

• Մոլդովան վերլուծում է ԱՊՀ-ից հնարավոր դուրս գալու հարցը։ Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուն հայտնել է, որ երկիրն այս պահին պատրաստ չէհայտարարել ԱՊՀ-ից դուրս գալու մասին, սակայն եվրաինտեգրման տեսանկյունից այդ թեման վերլուծվում է կառավարության կողմից։

ՆԱՏՕ

• Յենս Ստոլտենբերգի օգնական Կամիլ Գրանդը հայտարարել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի տարածքում միջուկային զենքի չտարածման երաշխիքներ չի կարող տալ, եթե այդ երկրները միանան դաշինքին:

• Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո պարտավորվելու են ի թիվս այլ բաների, Թուրքիայի հետ կիսվել հետախուզական տեղեկատվությամբ: Դա Անկարայի պարտադիր պայմաններից մեկն է՝ այդ երկրների համար դաշինքին անդամակցելու իր վետոն վերացնելու համար։

• ՆԱՏՕ-ի զինվորականները Բելառուսի եւ Կալինինգրադի մարզի սահմանին հետախուզում են իրականացնում Luna ԱԹՍ-ի կիրառմամբ:

• Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստեն հայտարարել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին չի անդամակցի առանց Շվեդիայի։

• Ընթանում են «Baltops-22» մասշտաբային զորավարժությունները, որոնց զուգահեռ  Բալթիկ ծովի ջրատարածքում անցկացվում են նաև Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները։

ՀԱՊԿ

• Հունիսի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ընդունված փաստաթղթի հիմնական թեզերը հետևյալն են՝ խորը մտահոգություն է հայտնվում միջազգային անվտանգության համակարգի շարունակական դեգրադացիայի կապակցությամբ։ Հաստատվում է հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքի անվերապահ պահպանման ընդհանուր դիրքորոշումը։ Ընդգծվում է մի շարք պետությունների անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը՝ ի հաշիվ մյուսների անվտանգության։

• «ՀԱՊԿ-ը պետք է հանդես գա որպես գործոն, որը հավասարակշռություն է ապահովում եվրատլանտյան տարածաշրջանում»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՀԱՊԿ դաշնակիցները 30 տարի Հավաքական անվտանգության պաշտպանության համար» ֆիլմի համար տված հարցազրույցում:

• Կայացել է ՀԱՊԿ կապի միացյալ համակարգի և զորքերի (հավաքական ուժերի) կառավարման ավտոմատացված համակարգերի կատարելագործման հարցերով խորհրդաժողովը։

• ՀԱՊԿ միջազգային ռազմական կենտրոնում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}