Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պետական մակարդակով իրականացված կոռուպցիոն սխեմայի մասին

12/09/2018 schedule13:50

«ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մկրտչյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում ենք առանց խմբագրման:

«Լուսանկարում ձախից աջ` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյան, «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկո, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի դատավոր Սարգիս Երիցյան:

Ես՝ Արմեն Մկրտչյանս, հանդիսանում եմ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը: Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և ի սկզբանե զբաղվել է երկաթուղային վագոնների առուվաճառքով: Մասնավորապես, 2012-2013 թվականների ընթացքում տարբեր մասնավոր անձանցից ձեռք եմ բերել իզոթերմիկ վագոններ և «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ին («ՀԿԵ» ՓԲԸ) պատվիրել եմ դրանք ընդհանուր օգտագործման երկաթգծերով փոխադրելի՝ տրանսպորտային, վիճակի բերելու և Ղազախստան փոխադրելու ծառայությունները, որպիսիք պատշաճ կատարվել են:

Սակայն, այդ կառույցի ղեկավար կազմի փոփոխման հետևանքով ամբողջովին փոխվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի «բիզնես տրամաբանությունը» հատկապես ՀՀ ռեզիդենտ ընկերությունների նկատմամբ: Մասնավորապես, շարունակելով նույն տնտեսական գործունեությունը, «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ 2014 թվականին կնքել եմ առուվաճառքի պայմանագիր և նախապես համաձայնեցված բիզնես առաջարկի համաձայն «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային միջոցներով ձեռք եմ բերել շահագործումից դուրս գրված 40 միավոր երկաթուղային բեռնատար վագոններ:

Գնված վագոններն իրացնելու համար Վրաստանի երկու գնորդ կազմակերպությունների հետ կնքել եմ առուվաճառքի պայմանագրեր և 2014 թվականի սեպտեմբերին ներկայացված հայտով «ՀԿԵ» ՓԲԸ-ին պատվիրել եմ գնված 40 վագոններն ընդհանուր օգտագործման երկաթգծերով փոխադրելի՝ տրանսպորտային վիճակի բերելու և Վրաստանի նշանակման վայր փոխադրելու ծառայությունները:

Սակայն, «ՀԿԵ» ՓԲԸ-ն քաջատեղյակ լինելով վրացական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի մասին՝ այդ ժամանակ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ (ներկայիս գլխավոր տնօրեն), իր ապօրինի գործողություններով ի սկզբանե, պլանավորված՝ վնաս պատճառելու դիտավորությամբ, ձախողել է 40 վագոնների առաքման գործընթացը, տարբեր անհիմն պատճառաբանություններով շուրջ չորս տարի վագոններն ապօրինի պահել է իր տիրապետման տակ, կամայական հրաժարվել է վագոնները փոխադրել Վրաստանի նշանակման վայր և փոխադրման պարտավորությունը չկատարելով հանդերձ՝ շահագործումից դուրս գրված վագոնների նկատմամբ հաշվարկել է 158,286,000 ՀՀ դրամի չափով պարապուրդի վճար, այն դեպքում, երբ մեր միջև առկա չեն եղել վագոնները պահպանելու, կամ «ՀԿԵ» ՓԲԸ-ին պատկանող երկաթգծերի վրա վագոնների կանգի, պարապուրդի վճար հաշվարկելու/վճարելու պարտավորաիրավական հարաբերություններ: Այլ կերպ ասած, մեր միջև բացակայում են կնքված պայմանագրեր և նման ծառայություններ մատուցելու հայտ-պատվերներ «ՀԿԵ» ՓԲԸ-ին չեն ներկայացվել և նման վարքագծին հաջորդող փաստերը ավելի են ամրապնդում ՀՀ ռեզիդենտ կազմակերպության ազատ ձեռնարկատիրական գործունեությանը դիտավորությամբ խոչընդոտելուն ուղղորդված հանգամանքները:

Այսպես, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) 06.03.2009 թվականի թիվ 07-Ա որոշմամբ արձանագրվել է, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Երկաթուղային բեռնափոխադրումների ծառայություններ» և «Երկաթուղային տրանսպորտի ծառայություններ» ապրանքային շուկաներում ունի գերիշխող դիրք: Դրանով պայմանավորված այդ կազմակերպությունը սկսած 2014 թվականից փաստացի հրաժարվել է մատուցել երկաթուղային բեռնափոխադրումների և երկաթուղային տրանսպորտի ծառայություններ, մասնավորապես, հրաժարվել է 40 վագոնները երկաթուղով փոխադրել արտերկիր՝ Վրաստանի նշանակման վայր, փաստացի հրաժարվում է իրականացնել 40 վագոնների երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների նախապատրաստման և իրականացման ծառայություններ, առաջադրել է 40 վագոնների նորոգման չհիմնավորված բարձր գներ, փոխադրման խտրական պայմաններ (ՀՀ ՏՄՊՊՀ 25.11.2015թ. թիվ 386-Ա որոշում), խոչընդոտում է ՀՀ ռեզիդենտ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ի ազատ տնտեսական՝ ձեռնարկատիրական գործունեությանը, սահմանափակել է Ընկերության Սահմանադրական իրավունքներն ու օրինական շահերը և տնտեսվարող սուբյեկտին՝ վագոնների փոխադրման դիմաց շարունակում է առաջադրել, թելադրել, պարտադրել գոյություն չունեցող այնպիսի լրացուցիչ պարտավորություններ՝ պայմաններ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից ոչ մի կերպ չեն առնչվում վագոնները Վրաստանի նշանակման վայր փոխադրելու բուն առարկայի հետ, հրաժարվում է վագոնների սեփականատեր «ԱՄ Գրուպ» ՍՊ և գրավառու «Արմսվիսբանկ» ՓԲ Ընկերությունների փոխադրման հայտերն ընդունել՝ ձևակերպել, կնքել փոխադրման համընդհանուր կանոններով գործող նախնական պայմանագրեր, մասնավորապես, առ այսօր հրաժարվում է քննարկել նույնիսկ փոխադրման առաջարկները:

Դրան զուգահեռ «ԱՄ գրուպ» ՍՊ-ին վաճառված 40 միավոր վագոններից 12-ի յուրացման, գնված վագոնները թալանված վիճակում փոխանցելու դեպքի առթիվ՝ իմ հաղորդման հիման վրա 13.05.2016 թվականին Երևան քաղաքի դատախազ Ա. Դավթյանի որոշմամբ (ներկայիս գլխավոր դատախազ)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 63202216 քրեական գործը: Քրեական գործով ես ներկայացրել եմ ապացույցներ, որոնք իմ կարծիքով լիարժեքորեն փաստում են, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ դիտավորությամբ վնաս պատճառելու մտադրությամբ, 40 վագոնների առաքումը ձախողել է, վագոնները մեր Ընկերությանը հանձնել է թալանված վիճակում և մի խումբ պաշտոնատար անձինք թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 187-րդ, 190-րդ, 214-րդ, 325-րդ հոդվածների հատկանիշներով նախատեսված քրեորեն պատժելի արարքներ (նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից):

Քրաեկան գործով նաև հաղորդում եմ տվել նախկին իշխանությունների կողմից հովանավորվող և պետական մակարդակով իրականացված կոռուպցիոն սխեմայի՝ վագոնների, մետաղի շուկայի պետական թալանի մասին:

Հայտնել եմ նաև, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, չարաշահելով հայց հարուցելու իրավունքը, անհիմն հայցեր է հարուցել ընդդեմ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ի՝ պահանջելով վճարել 6 միավոր վագոնները տրանսպորտային վիճակի բերելու չհիմնավորված բարձր գները և գոյություն չունեցող՝ 158,286,000 ՀՀ դրամ գումարի չափով վագոնների պարապուրդի վճարը: Ընդ որում, իմ խորին համոզմամբ, հայցերը հարուցվել են «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ի պահանջների դեմ՝ «տորգի» կազմակերպման նպատակով:

Մեծարգո վարչապետ՛ Նիկոլ Փաշինյան,

Դեռևս 15.05.2018 թվականին թիվ 26/15 դիմումով «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ի անունից դիմել եմ Ձեզ և խնդրել  աջակցել, որպեսզի սեփականության իրավունքով Ընկերությանը պատկանող 40 միավոր վագոնները «ՀԿԵ» ՓԲԸ-ն առանց որևէ նախապայմանների, անհապաղ փոխադրի Վրաստանի նշանակման վայր, որի կապակցությամբ աշխատակազմի ղեկավարը Ձեր անունից ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին տվել է համապատասխան հանձնարարական, սակայն, այդ կապակցությամբ քննարկումները որևէ դրական արդյունքներ չեն տվել:

Ստեղծված իրավիճակը հետևանքն է այն բացարձակ ճշմարտության, որ դատական իշխանությունում երկար սպասվող հեղափոխությունը դեռևս չի իրականացվել, ինչն իմ կարծիքով պետք է լինի գործադիր իշխանության հեղափոխության միակ տրամաբանական շարունակությունը: Գտնում եմ, որ  կա՛մ բարձրագույն դատական խորհրդի կազմը և դատավորների 100% պետք է փոխվեն, կա՛մ էլ սկզբնական շրջանում գոնե ԲԴԽ-ի ու դատարանների նախագահները և վճռաբեկ դատարանի ամբողջ կազմը պետք է փոխվի: Ինքնամաքրման ինտիլիգենտ մեթոդներով կոռուպցիան և կաշառակերությունը չի կարող վերացվել, տարիներ շարունակ կոռուպցիայով ու կաշառակերությամբ զբաղվող դատավորներն ինքնամաքրվող պտուղներից չեն: Դրանց նմանները, զավթելով դատական իշխանությունը, ցմահ կառչելու են իրենց աթոռներից: Կարծում եմ, որ նման պայմաններում գործադիր իշխանության տնտեսական (ներդրումային) ծրագրերը կյանք չեն ունենալու, քանի դեռ, դատական իշխանությունն իր բովանդակային՝ կարգավորիչ, դերակատարումը չունի:

Միանշանակ ճիշտ է, որ Դուք և Ձեր թիմը դատավորներին ցուցումներ չեք տալիս, նրանց չեք զանգում, սակայն, կարծում եմ, որ դատական համակարգում կաշառակերությունը, կոռուպցիան, այլ տեղերից զանգերը դեռևս ազատ գործում են և դեռ երկար կարող են գործել: Ահավասիկ թիվ ԵԱԴԴ/1645/02/17 քաղաքացիական գործով դատավոր Սարգիս Երիցյանի կողմից 24.08.2018 թվականին կայացված իմ կարծիքով ակնհայտ անարդար՝ ապօրինի, կոռուպցիոն ռիսկեր պարունակող վճիռը, որի կայացմանը նպաստել է հայտնի «Բրեյվ» («BRAVE») իրավաբանական ընկերությունը և ըստ շրջանառվող լուրերի ընկերության փաստացի շահառուն հանդիսանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը (իմ տեղեկություններով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի մերձավոր բիզնես-գործընկերը): Այդ ընկերության փաստաբաններն իրականացնում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի շահերի դատական պաշտպանությունը և ըստ շրջանառվող լուրերի նախկինում մեծ աղմուկ բարձրացրած որոշ դատական և սույն գործից ելնելով կարելի է միանշանակ դատել, որ իրականում իրավաբանական ծառայության անվան տակ թաքնված է «փողերի լվացման» հանցավոր մեխանիզմը:

Եթե Ձեր ամբողջ ուշադրությունը սևեռված է քրեական գործերին և Մարտի 1-ի գործերով դատաքննություններին, և դատարանները նմանօրինակ ապօրինի, հակաժողովրդական, հակապետական, անարդար դատական ակտեր են կայացնում, ապա կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի՞ անօրինական դատական ակտեր են կայացվում տնտեսական վեճերով, որպիսիք ժողովրդին և պետությանը մեծ հաշվով ոչ պակաս կործանարար վնաս են հասցնում:

Բավական է նշեմ, որ 24.08.2018 թվականի թիվ ԵԱԴԴ/1645/02/17 վճռի հիմքում դատարանը դրել է այնպիսի փաստաթղթեր, որոնք իմ կողմից չեն ստորագրվել և կնքվել, այսինքն՝ նման ծառայություններ իմ ղեկավարած ընկերության կողմից չեն պատվիրվել:

Միևնույն ժամանակ, դատավոր Ս. Երիցյանը՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով անտեսել է գործում առկա գրավոր ապացույցները, որոնցով ոչ միայն հաստատվում են «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ի պարտք չունենալու, այլև գերավճարի առկայության փաստը: 

Ձեզ դիմելուց հետո 29.05.2018 թվականին դիմել եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին, հարուցվել է վարչական վարույթ և հանուն արդարության պետք է նշեմ, որ իրականացվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն: Վարչական վարույթում առկա գրավոր ապացույցների համաձայն՝ 40 վագոնների փոխադրման հայտերը «ԱՄ Գրուպ» ՍՊ և «Արմսվիսբանկ» ՓԲ Ընկերությունների կողմից ներկայացվելուց հետո անցել է համապատասխանաբար 727 օր և 31 օր:

Հարգելի՛ վարչապետ,

Պետական լիազոր մարմինների և քրեական հետապնդման մարմինների հարգարժան պետական այրեր,

Ցանկանում եմ Ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե առաջին հայացքից հարցը մասնավոր բնույթի վեճ է, ապա իրականում այն շոշափում է մեր հասարակության համար շատ կարևոր լայն շերտեր՝ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից՝ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի և իրավունքի գերակայությունը, աջակցությունը ՓՄՁ-ին, օտարերկրյա ներդրողների մոտ Հայաստանի վարկանիշի բարձրացումը, մրցակցային դաշտի կարգավորումը, այդ թվում երկաթուղային տրանսպորտի բնագավառում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը, օգտագործման միանման և անխտրական վճարների կիրառման, մրցակցության զարգացման և երկաթուղային տրանսպորտի ծառայությունների շուկայի կարգավորումը և այս բոլոր պայմանների ապահովումն է, որ խթանելու է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից զօր ու գիշեր հնչեցվող բիզնես միջավայրի զարգացումը:

Հակառակ դեպքում ստացվում է, որ տնտեսվարողը կարող է վարկային ռիսկով հատուկ շրջանառության ապրանք գնել, իսկ անբարեխիղճ վաճառողը, ինչ-ինչ շահերից ելնելով կարող է դիտավորյալ չարաշահել տվյալ ապրանքային շուկայում ունեցած գերիշխող, մենաշնորհ դիրքը և կամայական հրաժարվելով վագոնների բեռնափոխադրման ծառայության մատուցումից՝ Ընկերությանը դուրս մղել տվյալ ապրանքային շուկայից ու մնալ անպատիժ, իսկ գնորդը չունենալով այլընտրանք և զրկված լինելով արդարության պահանջներին համապատասխան իրավունքի պաշտպանության հնարավորությունից,  պետք է հաշտվի այդ մտքի հետ, կրի խոշոր վնասներ, սնանկության վարույթով կորցնի ողջ ունեցվածքը և ընտանիքի հետ բռնի արտագաղթի ճանապարհը:

Վստահ եմ, որ հեղափոխության հիմնական նպատակն ու թիրախը եղել է հենց այս իրավիճակի բացառումը և նման դեպքերն արմատախիլ անելը:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ կոռուպցիոներ-դատավորներին ուղղված հրապարակային հորդորներով՝ կոսմետիկ փոփոխություններով, հնարավոր չէ հաստատել օրենքի և իրավունքի գերակայություն, ուստի.

Անկախ նշված ակնհայտ անարդար թիվ ԵԱԴԴ/1645/02/17 վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հանգամանքից, պետական պաշտոնյաների, պետական լիազոր մարմինների, քրեական հետապնդման մարմինների կողմից ես ակնկալում եմ հարցի լուծման կոնկրետ ու կտրուկ գործողություններ, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռք առնվեն և կանխվի 2014 թվականից շարունակական կրկնվող ապօրինությունները՝ երկաթուղային բեռնափոխադրումների և երկաթուղային տրանսպորտի ծառայությունների ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «ՀԿԵ» ՓԲԸ-ն առանց որևէ նախապայմանի սեփականության իրավունքով «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող 40 միավոր վագոններն անհապաղ փոխադրի Վրաստանի նշանակման վայր, ապա, մեղավոր պաշտոնատար անձինք ենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության, վերականգնվի մեր Ընկերությանը դիտավորությամբ պատճառված առանձնապես խոշոր չափերի նյութական և բարոյական վնասը:

Մեծարգո վարչապետ՛ Նիկոլ Փաշինյան,

Ես հավատում եմ Ձեզ և հուսով եմ, որ Ձեր կողմից վարվող քաղաքականությունը քայլ առ քայլ կտանի իրական ժողովրդավարության, հատկապես այն պահից, երբ հայտարարեցիք անցումային արդարադատության մասին, սակայն, Ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքի վրա, որ նշված վճիռն ուղղակի սաբոտաժ է ուղղված հենց այդ անցումային արդարադատությանը, որպեսզի իմ կարծիքով ժողովրդի մեջ փորձեն սերմանել անվստահություն ներկայիս իշխանությունների նկատմամբ: Այո, դատական գործընթացին ոչ ոք իրավունք չունի միջամտելու, սակայն, կարծում եմ, որ ակնհայտ անարդար դատական ակտերը և դրանք կայացրած կոռուպցիոն դատավորներն ակնթարթորեն պետք է հայտնվեն քրեական հետապնդման մարմինների տեսադաշտում և դրանց օպերատիվ ուսումնասիրության արդյունքում կոռուպցիոն դրսևորումներ հաստատվելու դեպքում անմիջապես կանխվեն հետագա կոռուպցիոն զարգացումները և կոռուպցիոներ-դատավորները ենթարկվեն պատասխանատվության և/կամ դադարեցվեն նրանց լիազորությունները:

Ի դեպ, «Հետք»-ի 2018 թվականի օգոստոսի 08-ի համարում տպագրված՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի ղեկավարությանը, Ռուսաստանի իրավապահներին» վերնագրով բաց նամակում նշված է, որ երկաթգծի ղեկավարության կողմից իրագործած թալանի մասին փաթեթն արդեն ներկայացված է Հայաստանի և «Ռուսաստանի Երկաթուղիներ» ԲԲԸ-ի բարձրաստիճան պաշտոնյաների քննարկմանը, այսինքն, «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ի նկատմամբ թույլ տրված ապօրինությունները միակը չեն և ունեն համատարած բնույթ, ինչի մասին են վկայում «ՀԿԵ» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց չարաշահումների վերաբերյալ my.mamul.am-ում պարբերաբար հրապարակվող նյութերը ևս:

Ելնելով վերոգրյալից հրապարակավ ՀԱՅՑՈւՄ ԵՄ ՁԵՐ ՑՈւՑՈւՄԸ, որպեսզի.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բոլոր շահագրգիռ կողմերի հետ միաժամանակ անցկացնի համատեղ քննարկում և պետական լիազոր մարմինն աջակցի ՀՀ ռեզիդենտ «ԱՄ Գրուպ» ՍՊ Ընկերությանը և «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու Կոնցեսիոն պայմանագրով վերապահված լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռք առնվեն և «Երկաթուղային բեռնափոխադրումների ծառայություններ» և «Երկաթուղային տրանսպորտի ծառայություններ» ապրանքային շուկաներում գերիշխող (մենաշնորհ) դիրք ունեցող «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ առանց որևէ նախապայմանի սեփականության իրավունքով «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող 40 վագոններն անհապաղ փոխադրի Վրաստանի նշանակման վայր:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը հնարավոր սեղմ ժամկետում կայացնի պատճառաբանված որոշում:

Քրեական հետապնդման մարմինները սույն բաց նամակն ընդունեն, որպես հանցագործության մասին հաղորդում և դրանում նշված կոռուպցիոն սխեմաների, ակնհայտ անարդար վճիռ կայացնելու, փողերի լվացման կասկածների շուրջ իրականացնեն քննություն և նշված արարքների մեջ հանցավորության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում մեղավոր անձանց նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում, և կիրառվի ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ: 

Հարգանքով` «ԱՄ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Հայաստանի ազատ և հպարտ քաղաքացի՝ Արմեն Մկրտչյան

Տպել
7930 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա