Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՊՀ-ում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և բնականոն ընթացքի մեջ է

ԵՊՀ-ում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և բնականոն ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և նորմալ հունով ընթանում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը: «Երեկվանից դասերը նորմալ ընթանում էին»,-ասաց Կարեն Գրիգորյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի հետ կապված՝ մի խումբ ուսանողներ մի քանի օր դասադուլ էին անում, սակայն նոյեմբերի 15-ին հայտարարեցին դասադուլը դադարեցնելու մասին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում կայացավ հանդիպում, որին միացել էր նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ուսանողներից Դավիթ Պետրոսյանն ասել է, որ պատգամավորները բավարարել են իրենց առաջարկը, և դասադուլի դադարեցումը լավագույն լուծումն էր այդ պահին: Հանդիպման արդյունքում որոշվել է կազմակերպել կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու հնարավորություն կստանան հանրության լայն շրջանակները: Այնուհետև կներկայացվեն առաջարկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]