Google-ը պաշտոնապես ներկայացրել է Pixel 2-ը և Pixel 2 XL-ը 5 հոկտեմբերի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը ներկայացրել է Pixel սմարթֆոնների նոր սերունդը՝ Pixel 2-ը և Pixel 2 XL-ը: Դիզայնը շատ նման է նախորդ սերնդի Pixel-ին՝ տարբերվում է միայն սնուցման կարմիր կամ կանաչ կոճակով: Բացակայում է 3,5-մմ միացումը, որի փոխարեն USB Type-C-ն է: Դիսփլեյը միշտ միացած ռեժիմում է(Always-On): Երկու սմարթֆոններն էլ ունեն Active Edge սենսորային կոճակը, որը կառավարվում է սեղմումով, ինչպես HTC U11-ի դեպքում: Կա ևս մեկ առանձնահատկություն՝ բարձրախոսը մշտապես ակտիվ է և անդադար հետևում է շրջապատի երաժշտությանը, ցույց տալու համար օգտատերերին, թե ինչ երաժշտություն է հնչում հարևանությամբ, գրում է Ferra.ru-ն: Google Pixel 2-ը հագեցած է 5-դյույմանոց OLED դիսփլեյով, որի թողունակությունը Full HD (1920 х 1080 պիկսել է): Pixel 2 XL-ը դարձել է 6-դյույմանոց 2016-ի 5,5 դյույմի փոխարեն, որտեղ OLED էկրանի կողմերի հարաբերակցությունը 18:9 է: Թողունակությունը 2880 x 1440 պիկսել է: Մյուս բնութագրերը նման են՝ 12-մեգապիկսելային հիմնական և 8-մեգապիկսելանոց առջևի տեսախցիկներ, Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ և 64 կամ 128 ԳԲ ներկառուցված ֆլեշ-հիշողություն, առանց microSD-ի համար սլոթի և առջևի դինամիկների: Մարտկոցի ծավալը կազմում է 2700մԱժ կրտսեր մոդելի և 3520մԱժ ավելի հին մոդելի համար: Մոդելները պաշտպանված են փոշուց և ջրից IP67 մակարդակում, օպերացիոն համակարգը՝ Android 8.0 Oreo: Գունային գամման հետևյալն է՝ կապույտ, սև, սպիտակ: Pixel 2-ի գինը մեկնարկում է 649 դոլարից, Pixel 2 XL-ը՝ 849 դոլարից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |