Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Էլ պատգամավոր չեմ, որ խոցելի լինեմ. Արագած Ախոյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Խորհրդարանական ընտրություններին Արագած Ախոյանը առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Արագածոտնի մարզում: Ի դեպ, ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ-ում «ապաստանած» որևէ նախկին ԲՀԿ-ական այդպես էլ չկարողացավ ապահովել ձայների անհրաժեշտ քանակ՝ պատգամավոր դառնալու համար:

-Պարոն Ախոյան, ինչո՞ւ որոշեցիք հեռանալ Հայաստանից:

Ես հիմա ազատ մարդ եմ: Եվ ավելի ինտենսիվորեն զբաղվում եմ ազգային խնդիրներով: Ամսի 26-ին պատրաստվում եմ գնալ նորից մեր համայնքների հետ հանդիպման, և այն կառույցները, այն բջիջները, որ ստեղծված են, ուժ ու շունչ հաղորդեմ և վերադառնամ: Այդպիսի բան չկա, որ ես գնում եմ: Ուղղակի պահի տակ ասել էի, որ կարող է ուրիշ երկրում աշխատանք սկսեմ: Եվ դա չի նշանակում, որ ես գնում եմ հանրապետությունից: Ես, որ այսքան սիրում եմ այս հող ու ջուրը, ավանդական արժեքների կրող մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ գնալ: Բայց իրավունք ունեմ, չէ՞, աշխատելու: Հիմա ազատ մարդ եմ, էլ  պատգամավոր չեմ, որ խոցելի լինեմ, սահմանադրության օրենքներ խախտեմ:

Եթե նույնիսկ մտածել եք գնալ-աշխատել, չի՞ ստացվում, որ հիասթափված եք իշխանությունից:

Չէ, հիասթափությունը… Կյանքում բացի ԱԺ-ում պատգամավորությունից՝ ես այլ պաշտոն չէի զբաղեցրել: Եվ գիտեք, ամեն ինչ ժամանակավոր է: Շատերին թվում է, որ եթե պաշտոն են տալիս, դա Աստված է տալիս, և երբ վերցնում են այդ պաշտոնը, ուրեմն ինչ-որ մեկը վերցրեց այդ պաշտոնը: Ումի՞ց նեղանանք, ինչի՞ համար պիտի նեղանանք: Եվ հետո, մենք բոլորս մեր տեղը շատ լավ գիտենք: Այնպես որ, էլի շարունակում եմ աշխատել, հիմա ավելի ինտենսիվ: Ընտրվեցի «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի համանախագահ, գործերս էլ ավելի  շատացան, և ղեկավարում եմ պատմամշակութային հանձնաժողովը, որ դարձյալ հաստատուն քայլերով մեր Արևմտյան Հայաստանում կատարում է այն աշխատանքը, որ պատրաստում է մեր այնտեղ դավանափոխ եղած հայերին գալիք պատմությանը:

-Հիմա հնարավո՞ր է, որ մեկնեք Հայաստանից:

-Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ…ազատ տեղաշարժման իրավունք ունեմ:

Ընտրություններից առաջ և հետո նշվում էր, որ իշխանությունը Ձեզ առանց պաշտոնի չի թողնի: Արդյոք եղե՞լ է առաջարկ:

-Նախ՝ ես չգիտեմ, թե դա որտեղ էր շրջանառվում: Դա ընդամենը կարող է լինել բոլորիս, այդ թվում նաև իմ երևակայությունների հետևանք: Բնականաբար, չեմ կարծում, որ պիտանի չենք որևէ ոլորտում մեր մասնակցությունն ունենալ երկրի զարգացման գործընթացում, բայց չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պարտք ունի, որ պետք է փակել այդ պարտքը: Չկա նման բան: Ես նման առևտրով չեմ զբաղվում: Ես ասում եմ՝ ժողովուրդ, ես կարող եմ անել սա՝ պարզ, անկեղծ և մաքուր: Պե՞տք ենք, ուրեմն պետք ենք, պե՞տք չենք, ուրեմն շատ շնորհակալ ենք բոլորիցդ, ես զբաղվում եմ իմ գործով: Սա է:

Ոչ մի բան  բան չի փոխվել, կրկնում եմ՝ ավելի հաստատուն քայլերով գնում ենք առաջ, ավելի հասունացած, շառավիղներն ավելի մեծացրած, ավելի ինքնավստահ քայլերով գնում եմ առաջ, որովհետև այսօր մենք իրավունք չունենք մեր ունեցվածքը թողնելու և նեղացածի կերպարով թողնելու բախտի քմահաճույքին և մենք պետք է մեր ունեցվածքին տեր կանգնենք:

-Պարոն Ախոյան, չե՞ք կարծում, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ից դուրս գալը ազդեց ընտրություններին Ձեր գրանցած արդյունքի վրա: Ըստ էության՝ որևէ նախկին ԲՀԿ-ական չհաղթահարեց:

-Ես չգիտեմ, գուցե: Այս նոր ընտրակարգը նախկինից ոչնչով չէր տարբերվում: Եվ այստեղ արդեն հարց էր, թե ում միջև կտեղաբաշխվի ձայները:  Հստակ է, որ ՀՀԿ-ն իր ձայների տոկոսն ուներ, մյուսը՝ իր, և նաև այն մյուսը: Եվ մնում էր այն, թե այդ տոկոսների մեջ որքան էր քո բաժինը: Իմ բաժինը գուցե այդքանն էր այդ կոնտեքստի մեջ: Սրանք կուսակցական ձայներ էին, բայց մեծ նշանակություն ունի նաև անհատի գործոնը: Համենայն դեպս, գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում: Սա էր միակ պատճառը, ուրիշ պատճառ չկար:

-Հնարավո՞ր է, որ Հայաստանում իշխանափոխության համար պայքարեք: Առաջարկվում է թավշյա հեղափոխություն: Հնարավո՞ր է միանաք:

-Ես իշխանամետ  չեմ, ես պետականամետ եմ: Նրանք, ովքեր  երկրի զարգացման գործընթացում զբաղվում են առողջ քննադատությամբ և առողջ, կառուցողական առաջարկներով, ես միշտ դրան կողմնակից եմ եղել, իսկ նրանք, ովքեր իրենց կոչերով փորձել են երկիրը տանել ինչ-որ անորոշ ուղղությամբ, բնականաբար, ինքս պայքարել եմ դրա դեմ, որովհետև պապաս մի լավ խոսք ուներ, ասում էր՝ տղամարդը, որ գնում է  աղջիկ ուզելու, դուրս գալուց վերջին անգամ պետք է իրեն հայելու մեջ նայի: Հիմա մեր էս կոչ անողները հաճախ իրենց հայելու մեջ չեն նայում, թե ովքեր են այդ կոչերը անում և ինչ առաջարկներ են անում և ուր են ուզում տանել ժողովրդին: Բնականաբար, ես այդտեղ չկամ: Ես շինարար եմ, կառուցող մարդ եմ, ի՞նչ կապ ունեն շինարարությունն ու քաղաքականությունը: Մի կողմից շենք ու շինություն է կառուցվում, մյուս կողմից երկիր է կառուցվում, երկիր է հղկվում: Ես նույն կառուցողական հոգեբանությամբ մտել եմ այս գործի մեջ: Եվ ես ասում եմ, որ կարող եմ գնալ, կարող եմ չգնալ, ես ազատ մարդ եմ, ումեն ազատ տեղաշարժի իրավունք: Բայց Հայաստանը աշխարհի ամենալավ դրախտն է, որից ես երբեք չեմ հրաժարվելու: Իմ ընտանքը, թոռները, բոլորն այստեղ են:

-Ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին չե՞ք հանդիպել, որևէ գործնական առաջարկ չի՞ եղել Ձեզ, թե՞ պարզապես առաջարկը չի գոհացրել:

-Ոչ, չեմ հանդիպել, որևէ առաջարկ չի եղել, և ոչ էլ ես սպասել եմ որևէ առաջարկի: Ինչու. որովհետև իմ տեղը բոլորը գիտեն, անհրաժեշտության դեպքում կդիմեն: Ես հենց հիմա հայտարարում եմ՝ որևէ պաշտոնի հավակնություն չունեմ: Ես հիմա զբաղվում եմ մի այնպիսի գործառույթով, որ ամեն ինչ է: Եվ եթե կարողանամ համատեղել և՛ բիզնեսը, և՛ այս գործառույթները, լիովին հերիք է, որ ես այնքան զբաղված լինեմ, որ ընտանիքի անդամներին չկարողանամ տեսնել:

-Շատերը մնում են իշխանության մեջ, ձգտում պաշտոնի՝ իրենց բիզնեսը փրկելու  համար՝ հաշվի առնելով Հայաստանում առկա խաղի կանոնները: Մտավախություն չունե՞ք, որ քանի որ արդեն պատգամավոր չեք, կարող են սկսել ճնշումներ Ձեր նկատմամբ:

-Չէ, ինչքան բան պատահեց բիզնեսին, պատահեց այն ժամանակ, երբ ես պատգամավոր էի: Նման մտավախություն չեմ ունեցել:

-Չե՞ք մտածում նախկին կուսակցություն վերադառնալու մասին:

-Ոչ, չեմ մտածում, և չեմ էլ մտածում որևէ կուսակցությունում լինել: Ես անկուսակցական եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում