ԱՄՀ-ն մինչև $250 մլն վարկ կհատկացնի ՀՀ-ին

ԱՄՀ-ն մինչև $250  մլն վարկ կհատկացնի ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մտադիր է մինչև $250 մլն վարկային միջոցներ հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական բարեփոխումների իրագործման համար: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ համապատասխան համաձայնագրի վավերացումը նախատեսվում է 2019 թվականի մայիսին:

Վարկը տրամադրվելու է stand-by arrangement եղանակով, ինչը փաստացի վարկային գիծ է ներկայացնում ու նշանակում է, որ ՀՀ-ն կարող է ավտոմատ կերպով ստանալ մինչև $250 մլն վարկեր պետք եղած պահին։

Հիմնադրամի կողմից հատկացվելիք միջոցներն ուղղվելու են կառավարության տնտեսական բարեփոխումների իրականացմանը՝ բարձր և ներառական աճ ապահովելու համար: Միջոցներն ուղղվելու են նաև երկրի ֆինանսական կայունության ապահովմանն ու արտաքին խոցելիության նվազեցմանը:

Գումարները հատկացվելու են նաև կառավարության կառուցվածքային բարեփոխումների իրականցմանը, գործարար միջավայրի բարելավմանը, մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Դրական գնահատելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---