ՀՀ-ն կամիկաձե դրոններ է ներկայացրել Աբու Դաբիի IDEX-2021 ցուցահանդեսում

ՀՀ-ն կամիկաձե դրոններ է ներկայացրել Աբու Դաբիի IDEX-2021 ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - ՀՀ ռազմարդյունաբերությունն առաջին անգամ կամիկաձե դրոններ է ներկայացրել Աբու Դաբիում բացված ռազմարդյունաբերության IDEX-2021 ցուցահանդեսում։

Pride Systems մասնավոր ընկերությունը սեփական մշակման 2 մոդել է ներկայացրել ցուցահանդեսում՝ անշարժ թևով և փոփոխվող սլաքաձևության թևերով ԱԹՍ և պենտակոպտեր, գրում է Shephard Media-ն։

Ավելի վաղ սոցցանցերում լուսանկարներ էին շրջանառվում IDEX-2021-ում հայկական տաղավարից, որը դատարկ էր։ «Հետքի» թղթակից Արմեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում համեմատո Աբու Դաբիում IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությունը ԲՏԱ նախարարությունը բացատրել է լոգիստիկ խնդիրներով։ ւթյան համար ներկայացրել էր նաև Ադրբեջանի տաղավարի լուսանկարը։

Ներկայացված մոդելները կարող են զինվել բեկորաֆուգասային, ինչպես նաև հակատանկային բեկորաֆուգասային արկերով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---