Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել աշնանը եռախցիկ iPhone ներկայացնելու Apple-ի պլանների մասին

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել աշնանը եռախցիկ iPhone ներկայացնելու Apple-ի պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան կորպորացիան պլանավորում Է արդեն այս տարվա աշնանը ներկայացնել iPhone սմարթֆոնի երեք նոր մոդել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:

Ինչպես ճշտում Է հրատարակությունը, մոդելներից մեկը (որը դարձյալ հանդերձված Է հեղուկաբյուրեղային դիսփլեյով) լինելու Է iPhone XR «բյուջետային» ֆլագմանին փոխարինողը, որի վաճառքները չարդարացրեցին ընկերության սպասումները: Ընդ որում՝ մինչեւ 2020 թվականը Apple-ը պլանավորում Է ամբողջությամբ անցնել ավելի թանկ OLED-դիսփլեյներին, որոնք արդեն այժմ օգտագործվում են XS սմարթֆոնների շարքում:

Աղբյուրները հավելում են, որ ընկերությունը կներկայացնի խցիկի նոր գործառույթներ, այդ թվում՝ ամենաթանկ նոր մոդելը կստանա հիմնական խցիկի եռակի մոդուլ: Մյուս երկու մոդելները կլինեն դարձերեսի կրկնակի խցիկով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]