Հայկական Picsart-ը՝ աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում 3 փետրվարի 2023 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայկական Picsart ընկերությունը Data.ai-ի State of Mobile 2023 նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածի շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում, հայտնում է ԲՏԱ նախարարությունը։ 20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են’ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը։ Data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին։ Picsart-ը ֆոտո- և տեսախմբագիր է, որը 2011 թվականին ստեղծել է Հովհաննես Ավոյանը։ Հավելվածում, բացի խմբագրման գործիքներից և ֆիլտրերից, կա նաև սոցիալական հարթակ, որտեղ կարելի է կիսվել գործերով կամ դառնալ նախընտրած օգտատիրոջ հետևորդը։ Picsart-ն ավելի քան 800 աշխատակից ունի Նյու Յորքում, Բանգալորում, Բեռլինում, Մոսկվայում, Տոկիայում և Երևանում։ Ծառայությունը 150 մլն ակտիվ օգտատեր ունի աշխրհի 180 երկրում։ 2020-ի վերջում Picsart-ը գնեց D’Efekt խելացի տեսախմբագրին, որը ստեղծել են հայաստանցի մի խումբ մշակողներ։ Այն թույլ է տալիս էֆեկտներ ներդնել տեսանյութում շարժվող օբեյկտների վրա։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |