211652_close_icon
views-count7041 դիտում article-date 15:56 24-01-2021

Գերիներին հանձնելը ձգձգելը նույնպես պատերազմական հանցագործություն է. Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գերիներին հանձնելը ձգձգելը նույնպես պատերազմական հանցագործություն է, և առհասարակ Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք»,-[url=https://www.shantnews.am/news/view/842836.html?fbclid=IwAR1Oh3d6WKC1At4Zn1WZQ0Ql7SYvu3qiwxa5ph9cAseGavlrN9YAglT891I]«Հեռանկարի» [/url]տաղավարում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ գերիներին չվերադարձնելը, ցեղասպանության սպառնալիքների լեզվով մեր ժողովրդի մասին խոսելը, Հայաստանի ողջ բնակչության հետ պատերազմների սպառնալիքներով խոսելը պետք է դիտարկել միասնական քաղաքականության մեջ. ամբողջը մեկ շղթայի մասեր են, որ տարիներ ի վեր Ադրբեջանում ձևավորվել է։ Խոսելով սահմանազատման գործընթացի մասին՝ Արման Թաթոյանն ընդգծել է, որ այն ամբողջությամբ ընթանում է միջազգային իրավունքի հիմքերին հակասող ձևերով։ «Գալիս են մեր պետական Գորիս, Կապանի գյուղեր, Ադրբեջանի ԶՈւ նեկայացուցիչն ասում է՝ ձեզ ժամանակ եմ տալիս, եթե չգնացիք, դրոն ենք ուղարկում՝ ձեր գյուղը ռմբակոծելու համար։ Պարզ չէ՞, որ այստեղ խոսքը պատերազմի սպառնալիքի մասին է, այն էլ՝ խաղաղ բնակիչներին ոչնչացնելով։ Հետևաբար այս ամենը բացարձակ զուրկ է լեգիտիմությունից»,-ասաց Թաթոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր