ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը նվազել է

ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը նվազել է

PanARMENIAN.Net - ՀՀ բանկերում, Rate.am-ի տվյալներով, դոլարի փոխարժեքը նվազել է: Հունիսի 7-ին, ժամը 11:08-ի դրությամբ առքի նվազագույն գինը 424 դրամ է, վաճառքինը՝ 434 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 429 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 439 դրամ:

Հունիսի 5-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 3 դրամով:

Եվրոյի միջին փոխարժեքը 452.06 դրամ է, ինչը հունիսի 5-ի համեմատ արժեզրկվել է -3.45 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 464 դրամ։

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, բանկերում միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.47 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը 7.13 դրամ է։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---