Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել ու վերագնահատել է Ծառուկյանին. «Այո իմաստնությանը»

«Եթե ես ընտրություն կատարեի երկու ուժերի միջև, ես չէի ընտրի ոչ մեկին՝ իմ քաղաքական ուժի ընտրությունը ես վաղուց արել եմ»,- այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցին, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքերով՝ իրականում այս հարցը չափազանց պարզ է։ «Չափազանց պարզ է, եթե ես ընտրեի երկու թեկնածուների միջև այլ հավասար պայմաններում, ես իմ նախապատվությունը կտայի իմ թեկնածուին։ Եթե ես ընտրեի երկու քաղաքական ուժերի միջև, ես չէի ընտրի ոչ մեկին՝ իմ քաղաքական ուժի ընտրությունը ես վաղուց արել եմ: Սա քաղաքական դաշտում և խորհրդարանում դիրքավորվելու հարց է: Կա սկզբունք՝ «Իմ քայլը» իրեն իրավունք չի համարում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը: Սա միակ բանն է, որ կարող է ունենալ «Իմ քայլը» ընտրություն կատարելիս»,- ասել նա՝ ավելացնելով. «Մի դեպքում կա սկզբունք, մի դեպքում սկզբունք չկա։ Մի դեպքում կա սկզբունք՝ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը, հարգում է այդ քվեարկության արդյունքը և հաշտվում է իրողությունների հետ՝ անկախ նրանից՝ այլ պայմաններում ինչպիսի նախընտրություն կունենար…»։

Իրականում արդեն մի ամբողջ օր ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանի ներկայացրած «չափազանց պարզ» հարցը չափազանց բազմաշերտ, բազմագործոն և բազմերանգ հարց է, և դրա նկատմամբ իշխանության վերաբերմունքն ու դրանից բխող գործողությունները ցույց են տալիս իշխանության՝ որպես հավաքականության ու այն կրողների անհատական քաղաքական որակները, որոնց ընդունված է անվանել սկզբունքայնություն։ Կամ դրա բացակայություն։ Երբ պետության բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնող գործիչը նման ձևակերպումներով նման կարևորագույն հարցի առնչությամբ հայտարարում է երկու սկզբունքների գոյության մասին, դա նույնիսկ երկակի ստանդարտի դրսևորում չէ։ Դա ոչ այլ ինչ է, քան սկզբունքի բացակայություն։ Դա նոր Հայաստանի նոր իշխանության հայեցակարգային, աշխարհայացքային բնորոշիչն է, իշխանության համար ամենակարևոր սկզբունքը սկզբունքների բացակայությունն է։ Անցած ինն ամիսները դրանում համոզվելու բազմաթիվ օրինակներ են տվել։ Բայց այնպես չէ, որ իշխանության ներկայացուցիչները ամաչում կամ վատ են զգում անսկզբունքայնության այս շքահանդեսի համար, ճիշտ հակառակը՝ նրանք դա ներկայացնում են որպես բնականոն երևույթ։ Մինչ այսօր Արարատ Միրզոյանը կներկայացներ իր՝ վերը նշված մոտեցումը։ «Իմ քայլը» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը Lragir.am-ին տված հարցազրույցում բառացիորեն ասում է. «Երբ դու ընդդիմություն ես, դու ունես ինֆորմացիայի որոշակի պակաս, ամբողջական պատկերը չունես, հետևաբար քո գնահատականներում երբեմն կարող ես ճշգրիտ չլինես։ Բայց երբ դու իշխանություն ես, և ամբողջական խնդիրները դրված են քո առջև, այդ ժամանակ դու այլ կերպ ես նայում խնդիրներին։ Կարևորն այն է, որ սկզբունքային հարցերում դու քո տեսակետը չփոխես, բայց նրբություններում կարող են այդպիսի բաներ լինել»։

Վերջ։ Ամեն ինչ չափազանց պարզ է, ինչպես ասում է Արարատ Միրզոյանը։ Զուտ ինֆորմացիայի պակասի պատճառով էր, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել էր «Ոչ դոդացմանը» շարժումը, մարդը պարզապես այն ժամանակ տեղեկացված չէր, որ իրականությունը ոչ թե «Ոչ դոդացմանն է», այլ «Այո իմաստնությանը»։ Եվ ուրեմն, դա հասկանալու համար նա եկավ իշխանության, տեղեկացավ ու հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե օլիգարխ է, այլ սեփականատեր։ Հայտարարեց նաև, որ ԱԺ փոխխոսնակի՝ ընդդիմությանը հասանելիք պաշտոնում իրենք աջակցելու են ԲՀԿ թեկնածուին։ Որովհետև… ԲՀԿ-ին «հասնում» է։ Այն նույն ԲՀԿ-ին, որի կոալիցիոն նախարարներին ընդամենը երեք ամիս առաջ՝ հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնազրկեց հենց փողոցում՝ ԱԺ-ի դիմաց կազմակերպված հանրահավաքում։ Խոսքը նաև այն ԲՀԿ-ի մասին է, որը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք ու կողմից և դարձել է քոչարյանական, ապա սարգսյանական ռեժիմների կարկառուն հիմնասյուներից մեկը։ Ու նաև այն ԲՀԿ-ի մասին է խոսքը, որի հետ բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու համար համագործակցած ՀԱԿ-ից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ու հարկավ նաև այն ԲՀԿ-ի մասին է խոսքը, որը տասնամյակից ավելի ժամանակահատվածում իր պսևդոընդդիմադիր-այլընտրանքային ֆունկցիայով ամլացրեց ու դեգրադացրեց քաղաքական դաշտը՝ ընտրությունները վերածելով 10 հազար դրամի փոխանցման ակտի։ Բայց այս և չթվարկված էլի շատ հարցերում Նիկոլ Փաշինյանը նախկինում այլ մոտեցումներ ու սկզբունքներ է ունեցել՝ նրա կուսակից Աղազարյանի մեկնությամբ, պակաս տեղեկացվածության պատճառով։ Հիմա այդ խնդիրը լուծվել է։

Իշխանությունը տալիս է ամեն ինչի մասին տեղեկացված լինելու անսպառ հնարավորություն։ Կան ղեկավարներ, ովքեր այդ հնարավորությունն օգտագործում են կոմպետենտության բարձրացման նպատակով, և կան այնպիսիք, ովքեր տեղեկատվության ահռելի ծավալի պատճառով փոխում են նախկին սկզբունքները ու անդառնալիորեն կտրվում են իրականությունից։ Ղեկավարի ո՞ր տեսակին է պատկանում Նիկոլ Փաշինյանը։ Այդ հարցի պատասխանը յուրաքանչյուրը կարող է ստանալ յուրովի՝ դիտելով օրինակ վարչապետի այսօրվա հերթական «լայվը»։

Հ. Գ. Դեռևս հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակում հայտարարում էր, որ դեմ է քաղաքականության մեջ որևէ «իզմի»։ Նա չէր կեղծում։ Իր իշխանությունը գործում է «այսօր կա սկզբունք, վաղը չկա սկզբունք» հայեցակարգով։ Դա որևէ «իզմի» չպատկանող գործելաոճ է։ Եթե իհարկե մոռանանք ավանտյուրիզմի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում