HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարո Բաղդասարյան

Ազատության պողոտայից՝ Հանրապետության հրապարակ (լուսանկարներ)

Այսօր կեսօրին ցուցարարների առջև ոստիկանները փակել էին Ազատության պողոտան: Ոստիկանական ուժերը կանգնել էին պողոտայի ճանապարհահատվածներից մեկի մայթերին և ցուցարարներին արգելում էին ճանապարհը փակել:

Այդ ժամին վարորդների համար Արշակունյանց պողոտան ևս փակ էր: «Սինոփսիս» ընկերության աշխատակիցներն ու հարյուրավոր մարդիկ կանգնեցրել էին ընկերության դիմացի ճանապարհահատվածի երթևեկությունը: Սակայն երբ մահակավոր ոստիկանները եկան, ակցիայի մասնակիցները ճանապարհը բացեցին: Չնայած ոստիկաններն այստեղ կանգնած ցուցարարներին արգելում էին տեղաշարժվել` Գարեգին Նժդեհ փողոցից քայլերթով եկած բողոքի ակցիայի մասնակիցները միացան կանգնածներին, և երթը շարժվեց Արշակունյաց պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter