211652_close_icon
views-count10375 դիտում article-date 22:16 12-07-2017

ՀՀ և ԱՀ պատգամավորները մտքեր են փոխանակվել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու հարցերի շուրջ

Հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներից կազմված պատվիրակությունը: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունը: Արցախի ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու համատեքստում՝քաղաքական ուժերի համագործակցության հարցերի շուրջ: Աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին: Նախատեսվում է նաև հանդիպում Արցախի Հանրապետության նախագահի հետ:

Նմանատիպ նյութեր