Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Հայաստանն ուզում է լինել ոչ թե ցանկապատ, այլ կամուրջ. դա հայկական քաղաքականության ֆիրմային բրենդն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՆՖԼԻԿՏ

– Պարոն Իսկանդարյան, տարաձայնությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև, որոնք ակնհայտ երևացին նաև Երևանում կայացած վերջին նիստի ընթացքում՝ մասնավորապես Ղրղըզստանի և Ղազախստանի վեճը, հակասությունները Բելառուսի և Ռուսաստանի միջև, արդյոք խոսո՞ւմ են ԵԱՏՄ-ում որոշակի ճգնաժամի մասին, թե՞ սա նորմալ պրակտիկա է, որն ընդհակառակը՝ գուցե ամրապնդի կառույցը:

– Եվրասիական միությունը, ինչպես և ցանկացած քաղաքական և տնտեսական միություն աշխարհում, տարածություն է ոչ միայն տվյալ միության անդամների համագործակցության, այլև կոնֆլիկտների համար: Ընդհանրապես միշտ էլ այդպես է եղել: Օրինակ՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ են մտնում և՛ Հունաստանը, և՛ Թուրքիան՝ պետություններ, որոնք, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունեն: Եվրամիությանը անդամակցում են շատ տարբեր երկրներ. մասնավորապես, Իսպանիայի և Ֆրանսիայի, Ռումինիայի և Հունգարիայի, Հունգարիայի և մնացած բոլոր անդամների միջև լինում են կոնֆլիկտներ: Եվ, իհարկե, այդպես լինում է նաև ԵԱՏՄ-ում: ԵԱՏՄ երկրները տարբեր շահեր ունեն, այդ շահերը, բնականաբար, բախվում են: Նմանատիպ միություններն իրականում հարթակ են՝ այդ կոնֆլիկտները հարթելու համար, որպեսզի խնդիրները լուծվեն բանակցային սեղանի շուրջ: ԵԱՏՄ-ն շատ երիտասարդ կազմակերպություն է, և նմանատիպ մշակույթ դեռ չի ձևավորվել, ուստի այդ տարաձայնությունները բարձրանում են ջրի երես: Ես այստեղ առանձնահատուկ ճգնաժամ չեմ տեսնում: Կրկնում եմ՝ սա նմանատիպ միությունների գոյության բնական ձևն է:

ԱՆԻՎ՝ ԱՌԱՆՑ ԱՆՎԱՀԵՑԻ

– Իսկ ի՞նչ շահեր են ընդհանրապես միավորում ԵԱՏՄ երկրներին: Այս երկրներն ունե՞ն ընդհանուր շահեր, և տեսնո՞ւմ եք դրական դինամիկա տնտեսության զարգացման մեջ, որովհետև նշվում են վիճակագրական տվյալներ, թե աճել է ապրանքաշրջանառությունը, արտահանումը: ԵԱՏՄ-ն քննադատող գործիչները հակառակն են պնդում, որ անդամակցումը ԵԱՏՄ-ին բացասաբար է ազդել մեր տնտեսության վրա:

– Ես ինքս ինձ չէի հարգի, եթե պատասխանեի այնպիսի հարցերի, որոնք դուրս են իմ մասնագիտության շրջանակներից: Ես տնտեսագետ չեմ: Հասկանում եմ, որ ներկայացված թվերից երևում է, թե աճ կա: Դա ակնհայտ է, եթե նույնիսկ չունենայինք թվեր: Մենք տեսնում ենք, որ որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ գյուղատնտեսական մթերքի արտահանումը Ռուսաստան ավելացել է: Բայց թե ինչ ներդրում ունի դրանում ԵԱՏՄ-ն, կամ արդյո՞ք այդ էֆեկտը կլիներ, եթե նույնիսկ չլիներ ԵԱՏՄ-ն, որովհետև Ռուսաստանն ընդհանրապես հայկական գյուղատնտեսական մթերքի հիմնական շուկաներից է, չեմ կարող ասել: Ակնհայտ է մի բան, որ ԵԱՏՄ-ն շատ յուրօրինակ միություն է, և անգրագիտություն է այն համեմատել Եվրամիության հետ: ԵԱՏՄ-ն չի կարելի համեմատել ԵՄ-ի հետ մի պարզ պատճառով, որ ԵԱՏՄ երկրներից մեկը բոլոր առումներով՝ տարածք, բնակչություն, տնտեսության ծավալ, ռազմաքաղաքական կշիռ և այլն, գերազանցում է մյուս բոլոր անդամ պետություններին միասին վերցրած, այսինքն՝ Ռուսաստանն իր տարածքով, տնտեսությամբ, ռազմաքաղաքական կշռով և այլ չափանիշներով ավելի մեծ է, քան Հայաստանը, Ղրղըզստանը, Բելառուսը և Ղազախստանը միասին վերցրած, և դա վերածում է ԵԱՏՄ-ն մի կառույցի, որն ընդհանրապես նման չէ Եվրամիությանը:

Իհարկե, Եվրամիությունում կարևոր է դեր է խաղում գերմանական տնտեսությունը, և միաժամանակ կա Լյուքսեմբուրգի տնտեսությունը, բայց միևնույն է՝ տարբերությունն այդքան մեծ չէ, որքան Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների պարագայում: Ես միշտ սիրում եմ այս փոխաբերությունն օգտագործել, որ Եվրասիական միությունը նման է անիվի՝ առանց անվահեցի: Պարզ է, որ Հայաստանը բազմաթիվ կապեր ունի Ռուսաստանի հետ ոչ միայն տնտեսության, այլև մյուս ոլորտներում: Իսկ ի՞նչ ընդհանուր շահեր ունենք մենք Ղրղըզստանի և նույնիսկ Բելառուսի կամ Ղազախստանի հետ: Մեծ հաշվով՝ պարզ է, որ դրանք էական չեն, և թվերն էլ չնչին են: Սա միանգամայն պարզ է ու հասկանալի: Այսպիսով, ԵԱՏՄ-ն Ռուսաստանի հետ փոխհարաբերություններ հաստատելու մի ձևաչափ է մյուս երկրներից յուրաքանչյուրի համար, այսինքն՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կա Բելառուս-Ռուսաստան առանցք, Հայաստան-Ռուսաստան առանցք, և կա, այսպես ասենք, կենտրոնասիական-ռուսական առանցք: Այս հարաբերությունները շատ տարբեր են: Մեր կարիքները, չափերը տարբեր են, և մենք ունենք մեր առանձնահատկությունը: Բելառուսը, օրինակ, ընկած է Եվրոպայի և Ռուսաստանի միջև, և այստեղից բխում են բոլոր այն էլեմենտները, որոնց մասին շատ ենք լսել, ընդհուպ մինչև անեկդոտները բելառուսական ծովախեցգետինների կամ բելառուսական սաղմոնի մասին: Բելառուսը վերածվում է «ծովային տերության»՝ հենց իր աշխարհագրական դիրքի շնորհիվ:

Հայաստանը հարավային երկիր է ԵԱՏՄ-ի համար, և Հայաստանը չունի ընդհանուր սահման մյուս երկրների հետ: Ղազախստանը նման է Ռուսաստանին՝ նավթ, գազ, մետաղ և մեծ տարածք: Եվ այսպես շարունակ: Այսինքն՝ տարբեր երկրների հարաբերություններ տարբեր կերպ են դասավորվում, դրա պատճառով էլ ստացվում է այսպիսի բազմակենտրոն կառույց: Բազմակենտրոն է այն իմաստով, որ աշխարհագրական կենտրոնը մեկն է, բայց այն տարբեր է Բելառուսի, Հայաստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի համար: Այդ պատճառով էլ առաջանում են այդ տարաձայնությունները բոլոր անդամ պետությունների միջև: Մենք հիշում ենք բելառուսա-ռուսական սկանդալները, հիշում ենք հայ-ռուսական հակասությունները, Ղազախստանն է շատ հաճախ տարաբնույթ կոնֆլիկտներ ունենում Ռուսաստանի հետ: Այսօր մեր աչքի առաջ լուրջ խնդիրներ ունեն Ղրղըզստանն ու Ղազախստանը: Գուցե ճիշտ չէ դրանք անվանել կոնֆլիկտներ, պետք է անվանել խնդիրներ, բայց դրա համար էլ գոյություն ունեն այս մարմինները, ինչպես, օրինակ, միջկառավարական խորհուրդը, որպեսզի փորձեն այս կամ այն կերպ լուծել այդ խնդիրները:

ԳՈՒՑԵ ԱՐԺԱՆԱՆԱՆ ԱՊՀ-Ի ՃԱԿԱՏԱԳՐԻՆ, ԲԱՅՑ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿԳՈՅԱՏԵՎԵՆ

– Ի՞նչ կլինի հետագայում ԵԱՏՄ-ի վիճակը՝ հաշվի առնելով հենց այս գործոնները: ԵԱՏՄ-ն ձևականորեն կպահպանվի՝ որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մեխանի՞զմ, ինչպես, օրինակ, ՀԱՊԿ-ի պարագայում է, թե՞ այն իրոք կարող է կայանալ որպես տնտեսական կառույց և ապահովել տնտեսական զարգացում:

– Երբեք մի ասա երբեք: ԵԱՏՄ-ն ԱՊՀ-ի ավելի կոմպակտ տարբերակն է, իսկ մենք հիշում ենք՝ ինչ եղավ ԱՊՀ-ի հետ: Ձևականորեն ԱՊՀ-ն գոյություն ունի և կարող է գոյատևել ևս 200 տարի, այն ոչ ոքի չի խանգարում: Բայց այն չվերածվեց ավելի լուրջ բանի մի կազմակերպությունից, որն ուներ շատ կարևոր մի գործառույթ՝ ապահովել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների «քաղաքակիրթ ամուսնալուծությունը»: Այդ գործառույթը կատարված է, և այսօրվա դրությամբ ԱՊՀ-ն ընդամենը նախագահների հանդիպման մի ակումբ է, ընդ որում՝ այն նախագահների, որոնք կցանկանան հանդիպել, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում, չեն գալիս հանդիպման: Իհարկե, չի կարելի բացառել, որ նույն ճակատագիրը կունենան նաև հետխորհրդային տարածությունում գոյություն ունեցող մյուս միավորումները, բայց դրանք առնվազն բավական երկար ժամանակ գոյություն կունենան: Այս իմաստով ավելի վստահ եմ ՀԱՊԿ-ի հարցում, որովհետև անվտանգության հարցերը, անվտանգության պահանջարկը միավորում է հետխորհրդային տարածությունը: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, հիմքեր չունեմ պնդելու, որ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ն կփլուզվի: Իմ կարծիքով՝ այն կշարունակի պահպանել իր գոյությունը: Դժվար է ասել՝ որքանով այս կառույցը կլինի արդյունավետ, որովհետև այսօր տեղի ունեցողը պահի առանձնահատկությունն է, երբ նավթի գները ցածր են, սահմանված են պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողն է նաև ազդում ԵԱՏՄ-ի ներսում երկրների փոխհարաբերությունների վրա: Եթե փոխվի այս իրողությունը, կփոխվի նաև իրադրությունը ԵԱՏՄ-ում:

ԿԱՂԱՄԲԻ ՇԵՐՏԵՐԻՑ ՄԵԿԸ

– Կարո՞ղ ենք շատ հակիրճ ձևակերպել՝ ո՞րն է այս կառույցի նշանակությունը Հայաստանի համար:

– Ինձ թվում է՝ այնքան էլ դժվար չէ կարճ պատասխանել այդ հարցին: Հայաստանն ունի Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների ձևաչափ: Ռուսաստանը կարևոր է Հայաստանի համար, Հայաստանի համար կարևոր են փոխհարաբերությունների շատ ուղղություններ, դրանցից կարելի է մեծ օգուտ ստանալ և կարելի է նաև մեծ վնասներ ստանալ, հետևաբար պետք է ինչ-որ կերպ գոյատևել այս ձևաչափում: Սրանք բարդ ձևաչափեր են: Գործում է ՀԱՊԿ-ի ձևաչափը անվտանգության ոլորտում, ԵԱՏՄ-ն՝ տնտեսության ոլորտում, ԱՊՀ-ն, երկկողմ ձևաչափերը: Այս բոլորը միասին կազմում են տարատեսակ շերտավորումներ ունեցող մի կաղամբ, և ԵԱՏՄ-ն բավական նշանակալի դեր է խաղում դրանում: Եթե այն հանեք այդ կաղամբից, մյուս ձևաչափերն էլ վտանգի կենթարկվեն, այսինքն՝ Ռուսաստանը և մյուս երկրները չեն վստահի քեզ մյուս ձևաչափերում, ուստի, ի թիվս այլ կառույցների, ԵԱՏՄ-ն նպաստում է այն հարթակի ձևավորմանը, որտեղ կարելի է պահպանել և զարգացնել հարաբերությունները:

– Բոլոր այս երկրները՝ Ղազախստան, Ղրղըզստան, Բելառուս, հրապարակայնորեն խոսում են իրենց խնդիրների և դժգոհությունների մասին: Ինչո՞ւ Հայաստանը չի բարձրաձայնում իր խնդիրները: Չէ՞ որ ԵԱՏՄ-ում քիչ չեն այն երկրները, որոնց գործողությունները շատ հաճախ հակասում են Հայաստանի շահերին:

– Ես համաձայն չեմ այդ պնդման հետ: Կարծում եմ, որ այդ խնդիրները քննարկվում են և քննարկվում են մշտապես, և պարտադիր չէ, որ դրանց մասին խոսեն հրապարակայնորեն: Հրապարակային քաղաքականության ոլորտում աշխատելը երբեմն օգտակար է, երբեմն էլ վնասակար, և դժգոհությունը շատ հաճախ արտահայտվում է: Այդ դժգոհությունը կարող է արտահայտվել մեկ այլ տեղ, օրինակ՝ ՀԱՊԿ-ի, սպառազինությունների մատակարարման ոլորտներում: Կրկնում եմ՝ այս բոլոր մեխանիզմները միասին են աշխատում, չի կարելի մեկը մյուսից անջատել:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ

– Ի՞նչ կարող ենք ասել Հայաստանի ու Եվրամիության միջև բանակցված նոր համաձայնագրի ստորագրման մասին այս համատեքստում: Ինչպե՞ս են, Ձեր կարծիքով, վերաբերվում ԵԱՏՄ-ում այս համաձայնագրին: ԵԱՏՄ երկրները Հայաստանի ու Եվրամիության միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատումը գնահատում են ավելի շատ որպես հնարավորությո՞ւն, թե՞ մարտահրավեր:

– Հայաստանը ավանդաբար ցանկացել է լինել ոչ թե ցանկապատ, այլ կամուրջ: Հայաստանն ուզում է լինել ոչ թե մարտադաշտ, այլ համագործակցության հարթակ: Եվ այս իմաստով, երբ ստորագրվի պայմանագիրը Եվրամիության հետ, իսկ ստորագրման հավանականությունը բավական մեծ է, դա կլինի շատ յուրահատուկ մի օրինակ: Հայաստանը կդառնա միակ երկիրը, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, նմանատիպ պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ: Նույնիսկ կարևոր չէ՝ կստորագրվի՞ նախատեսված ժամկետում, թե՞ ոչ: Այդքան էլ կարևոր չէ, թե արդյոք համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ի՞ն, թե՞ ավելի ուշ: Հնարավոր է, որ չստորագրվի նշանակված օրը, թեև այդ հավանականությունն էլ, կարծում եմ, այդքան մեծ չէ: Բայց դա կարևոր չէ: Համենայնդեպս, չեմ կարծում, որ համաձայնագրի ստորագրումն ընդհանրապես չեղարկվի: Փաստաթուղթը հրապարակվել է, և ըստ էության քաղաքական խնդիրներ չկան: Գոյություն ունեցող խնդիրներն ավելի շատ տեխնիկական բնույթ ունեն: Եվ այսպես, համաձայնագրի ստորագրումը կլինի հայկական քաղաքականության ևս մի դրսևորում, երբ Հայաստանը փորձում է միավորել, ոչ թե պառակտել: Այս քաղաքականությունը կշարունակվի նաև հետագայում. բոլոր հավկիթները չեն դրվել և չեն դրվելու նույն զամբյուղում, և Հայաստանը շարունակելու է աշխատել թե՛ Եվրոպայի և թե՛ Ռուսաստանի հետ:

Դուք հարցնում եք՝ կլինի՞ արդյոք կասկած, անվստահություն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նկատմամբ: Այո, կլինի: Ընդհանրապես, եթե ուզում եք իմանալ, Եվրոպայում մեզ համարում են չափից ավելի ռուսամետ, իսկ Ռուսաստանում մեզ համարում են չափից ավելի արևմտամետ: Ոչ ոք մեզ շատ չի սիրում, բայց միևնույն ժամանակ այն ձևաչափը, որը չի հաջողվում մյուսներին, հաջողվում է մեզ: Դա ունի իր զարգացումը, իր պատմությունը և արդեն նույնիսկ իր ավանդույթը: Ես կասեի, որ կամուրջ դառնալու հայկական քաղաքականության ավանդույթը աշխատում է:

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ

– Հայաստանի ղեկավարությունը մշտապես նման գաղափարներ է առաջ քաշում, որ Հայաստանը կարող է կապող կամուրջ լինել Իրանի և Արևմուտքի, Իրանի ու ԵԱՏՄ-ի, Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև: Որքանո՞վ է դա իրագործելի:

– Տարբեր նախագծեր տարբեր կերպ են իրագործվում: Օրինակ՝ Իրանի հարցով «գլխավորը» դառնալու նախագիծը իրատեսական է աշխարհագրական պատճառներով՝ ճիշտ այնպես, ինչպես Ղազախստանն ու Ղրղըզստանն են կարևոր դեր խաղում Չինաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեջ: «Գլխավոր» բառն, իհարկե, կատակ էր, բայց ԵԱՏՄ-ում միակ երկիրը, որը սահմանակցում է Իրանին, մենք ենք, և գուցե հաջողվի իրագործել այս ծրագիրը: Կարող է ստեղծվել ազատ առևտրի գոտի սահմանին, այսօր արդեն կատարվում են աշխատանքներ այդ ուղղությամբ: Ազատ առևտրի գոտին կդառնա որոշակի կառույց, որը միավորում է ոչ միայն Իրանն ու Հայաստանը, այլև ավելի լայն իմաստով՝ Իրանն ու ԵԱՏՄ-ն:

Ինչ վերաբերում է մյուս գաղափարներին, ասենք՝ Իրանն ու Եվրոպան իրար կապելու ծրագրին, ապա չմոռանանք, որ կառուցվում է ավտոճանապարհ, որը մենք անվանում ենք «Հյուսիս-Հարավ»՝ Բավրա-Մեղրի: Իրականում սա Պարսից ծոց-Սև ծով ճանապարհի մի մասն է: Այս գործը ևս հեշտությամբ առաջ չի գնում, կան ֆինանսական բնույթի խնդիրներ, բայց ամեն դեպքում առաջընթաց կա: Որոշ բաներ այսօր շատ դժվար է պատկերացնել: Օրինակ՝ Իրանի ու Միացյալ Նահանգների հարաբերություններն այսօր լավ վիճակում չեն, և Հայաստանը, իհարկե, չի կարող լուրջ դեր խաղալ այս հարցում: Բայց ընդհանրապես բոլորի հետ համագործակցելու ձգտումը Հայաստանի քաղաքականության ֆիրմային բրենդն է: Մենք միաժամանակ համագործակցում ենք և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ, իսկ այս երկրները, իմիջիայլոց, չունեն դիվանագիտական հարաբերություններ և վերապրել են պատերազմ: Հայաստանը համագործակցում էր այս երկու երկրների հետ նույնիսկ պատերազմի ընթացքում, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Մենք համագործակցում ենք միաժամանակ Իրանի ու Միացյալ Նահանգների հետ: Դա շատ դժվար է: Հայաստանը մինչ օրս էլ համատեղել է համագործակցությունը ԵԱՏՄ-ի ու Եվրամիության հետ: Օրինակ՝ մենք արդեն ունենք «GSP+» (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) Եվրամիության հետ, և Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը շատ բան չի փոխի այս ոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում