News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեի ծախսային մասը ընդհանուր կկազմի 1 տրլն 464,2 մլրդ դրամ, սակայն ի տարբերություն նախորդ 2-3 տարիների՝ կփոխվի միջոցները ծախսելու տրամաբանությունը: Այսպես՝ եթե 2015-2016 թվականներին դրանք մեծացրել են, որպեսզի տնտեսությունն ավելի լավ հաղթահարի արտաքին ցնցումները (ռուբլու փոխարժեքի եւ տրանսֆերտների անկումը, մետաղի գնեի նվազումը), ապա 2017-ին դրանք զսպել են արտաքին պարտքի որոշակի պահանման համար:

Իսկ հիմա կառավարությունը կրկին ծրագրում է դրանք 7,7 տոկոսով մեծացնել՝ ըստ որում շեշտը դնելով կապիտալ ծախսերի վրա: Վերջինը կաճի գրեթե 2 անգամ՝ 98,6-ից մինչեւ 175 մլրդ դրամ:

Իշխանությունները կարծում են, որ դրա հետ մեկտեղ կկարողանան տնեսական աճը խթանել նոր ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ (ճանապարհներ, ոռոգման համակարգեր, էլեկտրահաղոդման գծեր եւ այլն):

Ըստ որում՝ բիզնեսի անմիջական աջակցության միջոցառումները, օրինակ՝ արտոնյալ կամ սուբսիդավորված վարկերի տրամադրման ծավալը շոշափելիորեն չեն մեծացնի:

Ինչպես նախկինում, առաջնային են մնում պաշտպանական ծախսերը՝ այն կմեծացնեն 205 մլրդ դրամով՝ մինչեւ գրեթե 234 մլրդ դրամ: Դրա փոխարեն ստիպված կլինեն հետ բերել սոցիալական ծախսերից:

Թոշակները, նպաստները եւ նվազագույն աշատավարձը չեն բարձրանում, ինֆլյացիան չի զսպվում, կրճատվում է ավելի քան 5500 աշխատատեղ, նվազում են կրթության, գիտության, առողջապահության ոլորտների հատկացումները:

Եթե թվերով խոսենք, ապա 2018 թվականին Հայաստանի առողջապահության ոլորտին կհատկացվի 5,8 մլրդ դրամով ավելի քիչ, քանի 2017-ին: Ընդհանուր առմամբ խոսքը գրեթե  80,1 մլրդ դրամի մասին է, որը կազմում է ՀՆԱ-ի 1,4 տոկոսը: Ի դեպ, կառավարությունը խոստանում է, որ նույնիսկ ոլորտի ծախսերի նվազեցման պայմաններում, բժշկության բյուջետային ֆինանսավորմամբ մատուցվող ծառայությունների ցանկի կրճատում չի լինի:  

Մյուս տարի համանման պատկեր կլինի նաեւ կրթության ոլորտում: 2018-ին այս ոլորտում բյուջեից հատկացումները, ընթացիկ տարվա համեմատությամբ, ծրագրվում է 0,6 տոկոսով կամ 71,4 մլն դրամով կրճատել: Կրթության ոլորտն ընդհանուր  կստանա (առանց գիտության համար նախատեսված ծախսերի) գրեթե 127 մլրդ դրամ, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 2,17 տոկոսը:

2018 թվականին չի աճի նաեւ սոցապահովության բյուջեն՝ կազմելով ընդամենը 408 մլրդ դրամ: Հայաստանում անփոփոխ կմնա նաեւ նվազագույն աշխատավարձի (55 հազար դրամ) եւ միջին թոշակի (41 հազար դրամ) չափը: Կառավարությունը նման մոտեցումը պատճառաբանում է երկրի տնտեսական հնարավորությունների եւ նրա պոտենցիալի կայունացման անհրաժեշտությամբ, որի հետ կապված անհրաժեշտ չի համարում սոցիալական նոր պարտավորությունների ստանձնումը, որոնք կարող են պետության համար լրացուցիչ բեռ լինել:

Սակայն եթե հիշենք, վարչապետ Կարեն Կարապետյանը այս տարվա գարնանը նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել էր՝ կառավարությունը տրամադրված է, որ 2018 թվականին քննարկի աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման հարցը: Իսկ հիմա ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ մյուս տարվա պետական բյուջեն ոչ թե ցանկությունների բյուջե է, այլ հնարավորությունների, որոնք թույլ կտան երկարաժամկետ աճ ապահովել: Եվ հենց տնտեսական աճի ապահովման հաշվին (որը 2018 թվականի պետական բյուջեում նախատեսված է 4,5 տոկոս) հետագայում թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել: Այլ ոչ թե դրանք բարձրացնել պարտք վերցված փողով:

Չնայած մյուս տարի թոշակների եւ աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի բաժինը, որը կյանքի որակի հիմնական ցուցանիշներից մեկն է, ծրագրվում է բարձրացնել 300 դոլարից մինչեւ 3985 դոլար: Համեմատության համար՝ ընթացիկ տարվա արդյունքներով այս ցուցանիշը սպասվում է 3699 դոլարի մակարդակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ