News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ է անում զինվել համբերությամբ եւ սպասել՝ «Ելք» խմբակցությունը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագրի դեմ միասնակա՞ն պայքար է սկսելու, թե՞ այդ պատճառով պառակտվելու է։ NEWS.am–ի հարցին՝ ի՞նչ է փոխելու ՀՀԿ–ի համար, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե իշխանությանը ձեռնտու չէ «Ելք»–ի պառակտումը։

«Ես խնդրում եմ՝ զինվեք համբերությամբ եւ սպասենք տեսնենք, մեր ընդդիմադիր գործընկերները միասնակա՞ն, թե՞ պառակտված որոշում են կայացնում։ Դա չէ ելքը։ Քաղաքական ամբիոնը պետք է ճիշտ օգտագործեն, որը նրանց տրամադրված է, եւ քաղաքականությունը փողոց տանելը արդյունավետ չի եղել»,–ասաց Վահրամ Բաղդասարյանը։  

Նա օրինակ բերեց Մարտի 1–ի թեմայով լսումները, որը ոչ թե Ազատության հրապարակում ծավալվեց, այլ Ազգային ժողովի դահլիճում եւ հնարավորություն ընձեռեց իշխանությանը առերեսվել  Մարտի 1–ի վերաբերյալ հարցեր ունեցողների  հետ։ «Այլ խնդիր է պաշտոնատենչությունը, որ ուզում են Հայաստանում թեկուզ ջրհեղեղ լինի, իսկ իրենք մի քանի  հոգով  գան իշխանության։ Վերջին երեք տարվա քաղաքական ուժերի միտինգներին նայեք հետեւություն անեք, պարզ է՝ ինչ ռեսուրս ունեն այդ մարդիկ։ չեմ կարծում, որիրենց համար արդյունավետ կլինի»։

Իշխանության ներկայացուցիչը հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած շարժումից, ամեն դեպքում, վախենալու պատճառ չունեն։ «Որ պահին քաղաքական ուժը սկսեց վախենալով արտահայտվել, աստիճանաբար պետք հրաժարվի քաղաքականությունից։ Մենք չենք ցանկանում, որ Աժ–ում ներկայացված ընդդիմադիր ուժը պառակտվի, մեզ ձեռք չի տալիս։ Շատ անընդունելի է, որ Աժ–ում լինի միայն իշախանական ուժ, պառակտման դեպքում կա այդ վտանգը»։

Հիշեցմանը, որ Աժ–ում պաշտոնապես «Ծառուկյան»  խմբակցությունն էլ է ընդդիմություն, Բաղդասարյանն արձագանքեց. «Դրա մասին խոսք չկա,  այդ խմբակցության վարքագիծը կառուցողական է, իսկ արմատական ընդդիմությունը «Ելք» դաշինքն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ