Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վանեցյանն ապացուցեց՝ ինքը հեղափոխության օրերին «ներդրվել է»

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն օրերս հրավիրվել էր ԱԱԾ՝ նախապատրաստվող գործերից մեկով բացատրություն տալու համար: ԱԱԾ շենքից դուրս գալով՝ Վանեցյանը լրագրողներին փոխանցել է, որ որևէ դատավարական կարգավիճակ չունի, իսկ ԱԱԾ-ի՝ բացատրության հրավերը որակել շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող: ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ՝ քննվող գործն առնչվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, մասնավորապես՝ օրենքի խախտմամբ տարիքային սահմանափակման շեմն անցած անձին՝ կոչումով փոխգնդապետ, ԱԱԾ-ում աշխատանքի վերականգնելուն։

Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտնել է, որ առաջիկայում իշխանափոխության օրակարգի շուրջ հնարավոր են հանդիպումներ տարբեր ուժերի, այդ թվում՝ ՀՀ պաշտոնաթող երեք նախագահների հետ։ Հատկապես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական համագործակցության՝ Վանեցյանի ցանկությունը բավականին ուշագրավ է՝ նկատի առնելով այս գործիչների մասին Արթուր Վանեցյանի նախկին հայտարարությունները։ Օրինակ՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Արթուր Վանեցյանը իր, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության հրապարակումից ժամեր անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ երբ քաղաքական գործչին լրագրողները հարց են տալիս, տվյալ գործիչը պետք է բավականին խորը մտածի, թե ինչ պատասխան է տալիս: «Շատ դեպքերում կարող է այնպիսի պատասխան տալ, որն իր դեմ կարող է օգտագործվել։ Փորձառու քաղաքական գործիչները գիտեն այս տեխնոլոգիան, իսկ անփորձները դեռ նոր են սովորում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ դա վերաբերում է նաև ԱԱԾ նախկին տնօրենին։

Շարունակելով՝ Բադալյանն ասաց. «Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա այստեղ կարևոր է, թե վերջում ով հաղթող դուրս կգա։ Այո՛, հասարակության մի խմբի մեջ կա որոշակի ատելություն երկրորդ նախագահի նկատմամբ, և դա հիմնականում վարչապետին սատարող խմբի մեջ է։ Մի խմբի մեջ էլ, չեմ կարող նշել զգալի խմբի, կա անտարբերություն նախկին նախագահների՝ հատկապես երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ։ Մի խումբ էլ կա, որ նույն ձևով ատում է առաջին նախագահին՝ ինչպես վարչապետի ներկայիս կողմնակիցներն ատում են երկրորդ նախագահին։ Այսինքն՝ ամեն նախագահ էլ ունի և՛ կողմնակիցներ, և՛ հակառակորդներ։ Բայց կախված է նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն աշնանը, և դրանք ինչ արդյունք կգրանցեն։ Եթե արդյունքը ընդդիմադիր տվյալ թևի համար հաղթական լինի, ապա ոչ ոք էլ չի հիշի, թե նա ԱԱԾ տնօրենի պաշտոնում ինչ հայտարարություններ է արել, ում հետ է հանդիպել, ում հետ՝ ոչ։ Ցանկացած գործողություն դու կարող ես ներկայացնել գրագետ ու շահել և անգրագետ ու տուժել՝ ինչպես դա տեղի ունեցավ տվյալ պատասխանի ժամանակ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ էական է, թե տվյալ գործողությունը PR ինչպիսի տեխնոլոգիայով է ներկայացվելու. «Միանշանակ չենք կարող ասել, որ եթե երկրորդ նախագահը հասարակության այս խմբի կողմից բացասաբար է ընկալվում, ու եթե նա հանդիպի ԱԱԾ նախկին ղեկավարի հետ, նրա վարկանիշն էլ զրոյական կլինի։ Այսինքն՝ կա մի հատված, որ անկախ նրանից՝ կհանդիպի, թե ոչ, վերաբերմունքը չի փոխի, իսկ մի հատվածի համար էլ կարևոր է, թե այդ հանդիպումն ինչպիսի տեխնոլոգիաներով կներկայացվի»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ տարօրինակ իրավիճակ է, երբ իշխանությունից հեռացվածները քաղաքական գործունեություն են պլանավորում: «Այս բոլորը կապ ունի Քոչարյանի ակտիվության, Սերժ Սարգսյանի լուռ համաձայնության հետ։ Վանեցյանի գործողությունները ապացուցում են, որ նա ներդրվել է հեղափոխության օրերին։ Սրանք կոորդինացնում են Հայաստանում վերացնելու հեղափոխության արդյունքը, սա արշավանք է ժողովրդի ազատ կամարտահայտման դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը նշեց. «Քանի որ նրանք ունեն հազար ու մի «կենսագրություններ», դատախազությունը կարող է բոլորի վրա լրացուցիչ հոդվածներ դնել։ Մի քանի հոդվածներ պետք է ավելացվեն, ու հարցերը լուծվեն, ոչ թե կորոնավիրուսի պայմաններում գնան Սևանում լողանան։ Իշխանությունը պետք է ջախջախի հինգերորդ շարասյանը, այլապես կջախջախվենք ազգովի»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում