News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար 2017 թվականի կարեւորագույն իրադարձությունը Քարվաճառի միջով դեպի  Ղարաբաղ ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարության ավարտն էր։ Այս մասին հունվարի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ այդ ճանապարհի բացումը ռազմավարական, տնտեսական, ռազմական եւ քաղաքական նշանակություն ունի: «Սա չափազանց կարեւոր իրադարձություն է: Երկրորդ կարեւոր իրադարձությունը, իմ կարծիքով, Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացման գործընթացն է»,-նշել է  քաղաքագետը` հավելելով, որ գործընթացը դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել  եւ կշարունակվի ինչ-որ ժամանակ, հատկապե որ երրորդ երկրների հետ  լուրջ քաղաքական խնդիրներ չկան, իսկ Իրանի հետ ընդհանրապես խնդիր չկա: Իսկանդարյանի կարծիքով՝ Ազատ տնտեսական գոտու  բացումը կհանգեցնի Հայաստանի դերի լուրջ փոփոխության  տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներում:

2017 թվականի երրորդ կարեւորագույն իրադարձությունը քաղաքագետը ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններն է համարում: Սակայն քաղաքական գործընթացը լիովին չի ավարտվել: Բացի այդ, Ալեքսանդր Իսկանդարյանը կարեւորել է նաեւ  Հայաստանի եւ ԵՄ միջեւ համապարփակ եւ ընդլայնված  համաձայնագրի ստորագրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ