Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Հայաստանն առաջադիմել է ինքնիշխանության սանդղակում

Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը առաջադիմել է 13 կետով՝ 180 երկրների շարքում, «համեմատաբար ազատ» երկրների դասից անցնելով «հիմնականում ազատ» երկրների շարք: Դա իհարկե տնտեսական ազատության ինդեքս է, որը ի ցույց դնելով օրվա վիճակը տնտեսվարման միջավայրի բարելավման իմաստով, արդյունքի տեսանկյունից իհարկե առնչվել կարող է ապագային: Այլ կերպ ասած, տնտեսվարման պայմանների բարելավումը որպես կանոն պահանջում է արդյունքի դրսևորման ժամանակ, և, եթե ընդունվում է բարելավման իքս կամ իգրեք օրենքը, դրա ազդեցությունը կարող է զգացվել ամիսներ, անգամ տարիներ հետո: Այդպիսին է տնտեսությունը: Սակայն, հենց այդ իմաստով էլ շատ կարևոր է, թե դեպի ուր է գնում միջավայրը, որպեսզի այն հասկանալի լինի նաև ներդրողների համար: Զեկույցները, որ հրապարակվում են, հույժ նշանակալի են որպես ազդակներ տարբեր տրամաչափի ներդրողների համար: Դրանք բացարձակ ազդակներ, բացառիկ ազդակներ չեն, սակայն հույժ կարևոր են: Իսկ հարցն էլ իր հերթին կարևոր է ոչ միայն զուտ տնտեսական, այլ Հայաստանի թերևս ռազմա-քաղաքական անվտանգության տեսանկյունից: Բերենք պարզ օրինակ, ընթացիկ քաղաքական խնդիրների համապատկերում:

Օրերս ՌԴ դեսպանատունը տարածեց մի հայտարարություն, որով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման նոր կանոնների վերաբերյալ օրինագծի առնչությամբ փորձում էր նրբորեն ակնարկել, որ, եթե խնդիրներ լինեն, ապա իրենք էլ խնդիրներ կառաջացնեն Ռուսաստանում աշխատող հայաստանցիների համար: Դա ավանդական, ստանդարտ շանտաժ է, որ Ռուսաստանն անում է թե հայաստանցիների, թե նաև հետխորհրդային գործնականում բոլոր երկրների համար: Եվ որքան էլ մենք բարոյա-քաղաքական իմաստով գնահատենք դա որպես շանտաժ ու սպառնալիք, որը վայել չէ այսպես ասած դաշնակից պետությանը, այդուհանդերձ ակնառու է, որ ռուսներն օգտագործում են այն, ինչ ունեն ձեռքի տակ՝ իրենց քաղաքական նպատակներին կամ հավակնություններին հասնելու համար:

Ըստ այդմ, Հայաստանի քաղաքական, և հաշվի առնելով, թե ինչ երկրի և մտածողության հետ գործ ունենք՝ ռազմա-քաղաքական անվտանգության, ինքնիշխանության հարցում մեծ նշանակություն է ստանում Ռուսաստանից տնտեսական կախվածության թուլացումը: Եվ այդ հարցում էական նշանակություն ունի, թե որքանով է Հայաստանն ունակ ապահովել հայաստանցիներին աշխատանքի հնարավորությամբ: Դա նաև լուծելու է ժողովրդագրական կարևորագույն խնդիրներ: Եվ այստեղ է ահա, որ բիզնես միջավայրի, տնտեսվարման պայմանների ազատության հարցը լոկ տնտեսական և բարեկեցության հարց չէ, այլ ուղղակի անվտանգային, ռազմա-քաղաքական ինքնիշխանության հարց: Այսինքն, իհարկե պայմանական, անուղղակի, բայց Հայաստանն առաջադիմել է ինքնիշխանության սանդղակում: Մեծ հաշվով, իհարկե, այդ ճանապարհին Հայաստանն առաջադիմել է մի քանի կետով, որը ճանապարհի դեռ կեսն էլ չէ, և գուցե լայն համատեքստում դեռ ամբողջական քայլ ու առաջադիմություն էլ չէ, բայց շատ կարևոր է ուղղությունը, և իհարկե արագությունն ավելացնելու մեծ անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում