×


«Կյանքը կարճ է վիճելու, մեկս մյուսին ցավեցնելու համար». Լուսիի եւ Արամայիս Հայրապետյանի ընտանիքը 10 տարեկան է

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանն ու երգչուհի Լուսինե Աղաբեկյանն արդեն տասը տարի է՝ կապված են ամուսնական թելերով: Լուսինեն BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ տարիները շատ արագ են անցել:

«Հաճախ ենք հիշում համատեղ անցկացրած տարիներն ու մտածում, որ մեծացանք։ 10 տարին մեր օրերի համար մեծ թիվ է. հիմա, ցավոք, բաժանումները շատ են։ Երջանիկ եւ ամուր ընտանիք ունենալու համար առաջնայինը սերն է, հետո՝ փոխադարձ հարգանքը։ Պետք է մատդ զարկերակին պահես եւ անվերջ առաջ շարժվես։ Կյանքը կարճ է վիճելու, մեկս մյուսին ցավեցնելու համար»,- ասել է երգչուհին։


Տարաձայնություններ գրեթե չեն ունենում. «Աշխատանքի բերումով իրար օրվա ընթացքում ուշ-ուշ ենք տեսնում. միայն դա է տխրեցնում: Ինքս հաճախ եմ սեր խոստովանում, ամուսինս էլ իր վերաբերմունքով է պատասխան տալիս»:


Որդու դաստիարակությամբ երկուսով են զբաղվում. «Երեւի ավելի շատ ինձ հետ է կապված. միասին ավելի շատ ժամանակ ենք անցկացնում։ Նոյի խնամքի ու դաստիարակության թեմաներով տարաձայնություններ չեն լինում. այդ հարցերի շուրջ համակարծիք ենք։ Կարեւորը՝ բարձր արժեքներ սերմանելն է՝ սեր, հարգանք։ Հաճախ ենք նրան ասում, որ սիրում ենք, ինքն էլ` ուրիշներին։ Ժողովրդական լավ խոսք կա` ինչ ցանես, այն էլ կհնձես»։


Խոսել ենք նաեւ սպասվող նորություններից. «Ցավոք, այս տարի չհասցրինք արդեն իսկ պատրաստի աշխատանքները հանձնել հանդիսատեսի դատին։ Կփորձենք մյուս տարի չուշացնել։ Կարեւորը՝ խաղաղություն լինի, զոհեր չունենանք եւ կարողանանք հնարավորինս դրական լիցքեր փոխանցել մեր հետեւորդներին», - եզրափակել է Լուսին։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին