Լատինական Ամերիկան՝ կորոնավիրուսի ամենամեծ էպիկենտրոն. աշխարհում ավելի քան 8,3 միլիոն վարակակիր կա

 Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով, ներկա պահին աշխարհում հաշվվում է կորոնավիրուսով վարակված ավելի քան 8,3 միլիոն մարդ, նրանցից 450 հազարը մահացել են:

Վարակի տարածման էպիկենտրոններից մեկը ներկա պահին մնում է Լատինական Ամերիկան, մի շարք երկրներում նկատվում է համաճարակի երկրորդ ալիքը:

Covid-19-ի մասին վերջին տեղեկությունները ներկայացնում է BBC-ն:

Մեծ Բրիտանիայում մեղադրում են ու հետազոտում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը, Չինաստանին ու Իրանին՝ համավարակով պայմանավորված իրավիճակը սեփական շահերի նպատակով օգտագործելու համար: Որպես օրինակ, նա նշել է Չինաստանի կողմից Հոնկոնգի նկատմամբ ուժեղացված հսկողության սահմանումը:

Հոնկոնգի բնակչությունը հաճախ համաձայն չէ կղզային Չինաստանի վարած քաղաքականության հետ եւ հաճախ մեծամասշտաբ բողոքի ցույցեր է կազմակերպում՝ հեղեղելով փողոցները: Ռուսաստանն էլ, Ռաաբի կարծիքով, սիստեմատիկ կերպով ապատեղեկատվություն է տարածում առողջապահության պահպանման մասին՝ ինտերնետ-հարթակների եւ այլ մեթոդներով:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Ռաաբի ներկայացրած մեղադրանքներին, դրանք աբսուրդային է անվանել, քանի որ համաճարակի բռնկման օրից Ռուսաստանը, ըստ Պեսկովի, ամբողջ ուժով փորձել է համագործակցել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Միեւնույն ժամանակ, Լոնդոնի Արքայական քոլեջն աշխատություն է թողարկել, որտեղ պնդում է, որ սոցիալական ցանցերն ու համացանցը՝ առավելապես Facebook-ն ու YouTube-ը կարող են սպառնալ մարդկանց առողջությանը՝ կորոնավիրուսի մասին որոշ թեորիաներ տարածելիս: Հենց այդ հարթակներին հետեւելու արդյունքում շատ օգտատերեր կարծում են, որ հիմարություն է կարանտինի կանոններին հետեւելը եւ անտեսում են իշխանությունների պահանջները: Մարտ-ապրիլ ամիսներին Մեծ Բիրտանիայում անկացված հետազոտությունից պարզ է դառնում, որ երկրում ինտերնետ օգտագործողների մի մասը հակված է հավատալ, որ Covid-19-ը դիտավորյալ լաբորատորիայից դուրս թողնված վարակ է կամ 5G ցանցերի ճառագայթման արդյունք:

Չարլզի կորցրած հոտառությունն ու Մակրոնի այցը

Բրիտանական թագաժառանգ արքայազն Չարլզը, վերջերս մի խումբ բժիշկների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո կորցրել է հոտառության եւ համի զգացողությունը: Նա նաեւ կիսվել է վարակման պատմության սեփական փորձով: 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտին՝ Մեծ Բրիտանիայում վարակի տարածման սկզբում:

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդունում էր: Այլ հարցերի հետ, նա երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է երկիր մուտք գործող բոլոր անձանց համար երշաբաթյա պարտադիր կարանտինի մասին բրիտանական կանոնը: Քննարկվել է հատուկ միջանցքի ստեղծումն այն երկրների համար, որտեղ վարակի տարածման տեմպը փոքր է, ներառյալ Ֆրանսիան: Առայժմ Մեծ Բրիտանիայում պարտադիր կարանատինը չի գործում միայն բրիտանական կղզիներից եւ Իռլանդիայից ժամանողների համար:

Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ համաճարակից ամենից շատ տուժած երկրներից մեկը Եվրոպայում: Վարակակիրների թվով այն աշխարհում հինգերորդ տեղում է, մահերի թվով՝ երրորդն աշխարհում:

Իրավիճակը՝ Եվրոպայի այլ հատվածներում

Գերմանիայում հազարավոր մարդիկ են մեկուսացվել՝ երկրի հյուսիս-արեւմուտյան Գյուտերսլո քաղաքում զանգվածային միջոցառումից հետո: Հազարից ավելի մարդ է թեստավորել, վարակ է հաստատվել նրանցից 650-ի մոտ, եւս մի քանի հազար մարդ սպասում է թեստավորման: 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ իշխանություններին կոչ է արել հնարավորինս շուտ պայմանավորվել երկարաժամկետ բյուջեի շուրջ եւ սկսել ֆինանսական միջոցներ հատկացնել ՝ թույլ եվրոպական տնտեսությունները վերականգնելու համար: Ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում, նա ասել է,  որ Եվրոպային անհրաժեշտ է համերաշխություն `հաղթահարելու կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով առաջացած խորը տնտեսական ճգնաժամը: Ըստ նրա, համաճարակը հստակ ցույց տվեց, թե որքան փխրուն է Եվրամիություն կոչվող նախագիծը:

Հուլիսի 1-ից Գերմանիան կգլխավորի ԵՄ-ն ՝ 6  ամսով:

Ըստ Ռոսզդրավնադզորի, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է աշխատավայրում վարակված 489 բժիշկ: Սա հսկայական թռիչք է մայիս ամսվա վիճակագրության համեմատ, այդ ժամանակ COVID-19-ից մահացել էր բժշկական անձնակազմի 101 աշխատակից: Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում՝ կորոնավիրուսով վարակվածների թվով՝ ավելի քան 561 հազար մարդ:

Իսպանիայում իշխանությունները հայտարարել են, որ այս տարի աշխարհահռչակ գիշերային ակումբները Իբիցայում եւ Բալեարյան արշիպելագի մյուս կղզիներում չեն բացվի, եւ հնարավոր է ՝ չսկսեն աշխատել մինչև Covid-19- ի դեմ պատվաստանյութի ի հայտ գալը: Այս շրջանում տասնյակ հազարավոր երաժիշտներ, DJ- ներ եւ երաժշտասերներ գալիս էին Իսպանիայի կղզիներ: Շատ գիշերային ակումբներ բաց էին շուրջօրյա: Սա հսկայական արդյունաբերություն է, որն ապահովում է աշխատանքով ոչ միայն տեղի բնակչությանը, այլեւ սեզոնային եկամուտով  ԵՄ շատ քաղաքացիների:

Միաժամանակ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է երկրի զբոսաշրջային արդյունաբերությունը փրկելու համար 4,2 միլիարդ եվրո հատկացնելու մասին: Ի թիվս այլ բաների, գումարները կծախսվեն իսպանական հանգստավայրեր գովազդելու, սանիտարական չափորոշիչների տրամադրման, ավիաընկերությունների համար հարկերի իջեցման վրա: Զբոսաշրջությունը կազմում է Իսպանիայի տնտեսության 12% -ը:

Հուլիսի 1-ից երկիր ժամանողները ստիպված չեն  լինի անցնել 14-օրյա կարանտին:

Լատինական Ամերիկան մնում է Covid-19-ի էպիկենտրոնը

Բրազիլիայի արեւելքում  բնակվող Ամազոնյան Կայապո ցեղի առաջնորդը մահացել է կորոնավիրուսից: 65-ամյա Պաուլինյո Պայջանը հայտնի էր որպես Ամազոնյան ջունգլիների ամենաքաջ պաշտպաններից մեկը:

Covid-19-ի վարակվածության ցուցանիշներով Պերուն շրջանցել է Իտալիային: Պերուն Բրազիլիայից հետո կորոնավիրուսից տուժած երկրորդ երկիրն է Լատինական Ամերիկայում:

Ներկա պահին Լատինական Ամերիկայում կորոնավիրուսը տարածվում է մեծ մասշտաբներով, այն այժմ համարվում է վարակի տարածման առումով ամենամեծ էպիկենտրոնն աշխարհում:

Տպել
1649 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են