211652_close_icon
views-count1487 դիտում article-date 14:38 10-12-2019

Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ տեղեկությունները հաստատվեցին

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ ոմն Ռուսլանի և Վարդանի միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում Ռուսլանը սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք է պատճառել Վարդանին: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացիների ինքնությունը։ Նրանք հայտնաբերվել և բերվել են բաժին։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.15-ի սահմաններում, Ռիժկովի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ սուր-ծակող գործիքով մեկը մյուսին է հարվածել և աջ գոտկային հատվածում վնասվածք պատճառել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնության ստանալուց հետո հեռացել է: Հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր