Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ընտրությունները՝ հեղափոխական էյֆորիայի ու հակահեղափոխության ուրվականի թիրախում

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ չի պատրաստվում մասնակցել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Կուսակցությունը ներկայացրել է իր որոշման մոտիվացիան․«․․․Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։

Ստեղծված իրավիճակում դրանցով Երևանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի կողմից այն պետք է դիտարկել որպես կարևորագույն փուլ՝ գլխավոր խնդրի՝ Ազգային ժողովի ազատ, արդար, լիովին ժողովրդավարական ընտրությունները նախապատրաստելու առումով, մյուս կողմից՝ որպես վստահության քվե հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությանը՝ մարտիմեկյան ոճրագործության ամբողջական բացահայտման և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու, ավազակապետական հանցավոր համակարգի կազմաքանդման, կոռուպցիան արմատախիլ անելու և Հայաստանում լիակատար ժողովրդավարություն հաստատելու խնդիրները լուծելու նպատակով»։

Միևնույն ժամանակ, ՀԱԿ-ը հայտարարում է, որ սկսում է նախապատրաստությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

ՀԱԿ հայտարարությունն ինքնին հակասական է, որը, սակայն, իր մեջ կրում է երկրում ստեղծված քաղաքական կոնտրաստի տրամաբանությունը։ Հայաստանում ձևավորվել է, ըստ էության, երկբևեռ քաղաքական համակարգ, որի մի կողմում՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն է, մյուս բևեռում՝ հակահեղափոխական ռևանշիզմը, որն արտահայտվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմքով։ Այս իրավիճակում քաղաքական ուժերի մանևրելու հնարավորությունը խիստ սահմանափակվում է, քաղաքական նման պրիմիտիվ համակարգերը գործում են «սև-սպիտակ»-ի տրամաբանությամբ․ եթե դու Նիկոլ Փաշինյանին կամ նրա թիմին քննադատում ես, ակմայից հայտնվում ես հակահեղափոխության ճամբարում։ Այս իրավիճակն իր մեջ վտանգավոր ռիսկեր է պարունակում՝ թույլ չտալով քաղաքական, հանրային տրամադրությունների ավելի ամբողջական պատկերի ձևավորմանը։

Խիստ ուշագրավ է, որ «հեղափոխություն-հակահեղափոխութուն» մոդելը տարածվում է Երևանի ընտրությունների վրա, որտեղ հակահեղափոխությունը ֆորմալ առումով ներկայացված չէ կամ՝ եթե նույնիսկ հաշվի առնենք, որ ՀՅԴ-ն ներկայացնում է հակադրության այդ բևեռը, ապա դա ունենալու է անուղղակի արտահայտություն։ Մի կողմից՝ ՀՅԴ-ն երկակի կարգավիճակ ունի՝ մասնակից է կառավարությանը, դրանով հանդերձ՝ չի բացառում համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, մյուս կողմից՝ Հայաստանի հասրակայության ընկալումներում ավանդական կուսակցությունը չի նույնանում մագիստրալ ուժի հետ, որի դեմքով որևէ բևեռ կարողանա ներկայացնել իր քաղաքական հայտը։ Եթե նույնիսկ ավագանու ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի հետ կապված պլաններ ունենա, ապա դրանք միտված են լինելու ոչ թե ընտրական արդյունքների ապահովմանը, այլ որոշակի մարտավարության փորձարկմանը։

Այս ամենի համատեքստում այնքան էլ համարժեք չէ մայրաքաղաքի ընտրությունները դիտարկել «հեղափոխություն-հակահեղափոխություն» ռեժիմում, մանավանդ՝ անկախ դրանց քաղաքական նշանակությունից կամ մասշտաբից, գործ ունենք մունիցիպալ ընտրությունների հետ, որտեղ քաղաքական համտեքստից բացի՝ կարևոր են մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են քաղաքային կառավարմանը, տնտեսությանը։ Սակայն այս դեպքում ՀԱԿ դիրքորոշումներն օրիգինալ չեն և, այսպես ասած, տեղավորվում են հասարակական տրամադրությունների կամ վերջին հանրահավաքի համատեքստի մեջ։ Անկեղծ ասած՝ քաղաքային ընտրություններում մրցակցության բացակայությունը կամ հեղափոխական համերաշխությունը տեսանելի չէ, թե ինչպես են նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարին կամ Մարտի 1-ի գործի բացահայտմանը, սակայն էապես ազդելու են ընտրությունների քաղաքական ու քաղաքային նոր իշխանությունների որակի վրա։ Ի վերջո, այնքան էլ արդյունավետ մոտեցում չէ մայրաքաղաքի կառավարումը զոհաբերել քաղաքական համատեքստին, մանավանդ՝ հեղափոխական էյֆորիայի հաղթահարումից հետո ճաշակելու ենք նման մարտավարության ոչ այնքան հաճելի պտուղները։

Մյուս կողմից՝ խորհրդարնական արտահերթ ընտրությունների ժամանակ հակահեղափոխության ռևանշի վտանգն ոչ միայն չեզոքացված չի լինելու, այլ գուցե նույնիսկ ավելի ցցուն արտահայտվի․ ի վերջո՝ այդ ընտրությունները վերջին ճակատամարտ են նախկին համակարգի սեգմենտների համար, որոնց կոնսոլիդացնելու ուղղությամբ, անշուշտ, գործուն քայլեր կանի Ռոբերտ Քոչարյանը՝առանձին, կամ գուցե՝ Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ։

Արդյո՞ք նույն տրամաբանությունը գործելու է նաև ԱԺ ընտրությունների ժամանակ և ո՞րն է երաշխիքը, որ երկբևեռ հակադրության այդ համակարգը չի հանգեցնելու քաղաքական համակարգի դեգրադացիային՝ ոչ մրցակցային ընտրությունների հետևանքով, մանավանդ, որ ՔՊ-ն գնում է ոչ թե քաղաքական լայն համաձայնություններ ձևավորելու, այլ՝ կուսակցության խոշորացման ճանապարհով, ինչը ենթադրում է, որ, մեղմ ասած, հակված չէ լուրջ վերաբերել հակահեղափոխության ռևանշի հնարավորությանը։ Մյուս կողմից՝ հակահեղափոխության ռևանշը Հայաստանում ընտրական ճանապարհով հաղթելու նույնիսկ տեսական հնարավորություններ չունի, և եթե ոչ մրցակցային ընտրությունների պատճատով թուլացնում ենք քաղաքական համակարգի իմունիտետն, ակամայից մեծացնում ենք հակահեղափոխականության մանևրելու հնարավորությունը, գործելու տարածությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում