211652_close_icon
views-count1794 դիտում article-date 14:37 28-02-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Փետրվարի 28-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարավանատան մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 33-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր): *** Փետրվարի 28-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Թավշուտ-Բերդաշեն ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր):

Նմանատիպ նյութեր